Աշնանը՝ ջերմաստիճանի տատանումների, ցերեկային ժամերի կրճատման և սեզոնային վարակների աճի ֆոնին, օրգանիզմի դիմադրողականությունը թուլանում է, և ավելանում է մրսածությունների ռիսկը, գրում է Doctorpiter-ը։
Գաստրոէնտերոլոգ Եկատերինա Կաշուխը կայքին հայտնել է, որ կարևոր է հոգ տանել աղիքների առողջության մասին, քանի որ միկրոբիոտան մեծապես որոշում է իմունային համակարգի աշխատանքը։
Մասնագետը խորհուրդ է տվել սննդակարգում ներառել ֆերմենտացված մթերքներ՝ որպես պարզ և մատչելի միջոց իմունիտետն ուժեղացնելու համար։ Նա բացատրել է, որ ֆերմենտացիան բնական խմորման գործընթաց է, որի ընթացքում մթերքի քիմիական կազմը, համն ու բույրը փոխվում են՝ լակտոբակտերիաների, խմորիչների և այլ մանրէների ազդեցությամբ։ Դրա շնորհիվ առաջանում են վիտամիններ ու հանքանյութեր։
Այդ նպատաով նա խորհուրդ է տվել սննդակարգում օգտագործել թթու կաղամբ, գազար, ճակնդեղ, վարունգ։ Մասնագետը հավելել է, որ թթու գազարը պարունակում է մեծ քանակությամբ վիտամին A, կաղամբը՝ երկաթ, պղինձ, ինչպես նաև K և C վիտամիններ։ Նա խորհուրդ է տվել օգտագործել նաև յոգուրտ, կեֆիր, որոնք հարուստ են պրոբիոտիկներով, սպիտակուցներով և կալցիումով։ Մասնագետի խոսքով՝ դրանք բարելավում են աղիքային միկրոֆլորան, ամրապնդում իմունիտետը և լավ են ազդում ոսկորների վրա։






































