• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
21 Հուլիս 2026 12:40
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
No Result
View All Result

Ի՞նչ կփոխվի ՀՀ քաղաքացիների կյանքում 2026 թվականի հունվարի 1-ից

Էքսկլյուզիվ, Հասարակություն,
01 Հունվար 2026 10:30
ShareShareShare
Ի՞նչ կփոխվի ՀՀ քաղաքացիների կյանքում 2026 թվականի հունվարի 1-ից
telegram

2026 թվականը Հայաստանի քաղաքացիներին կբերի մի շարք նկատելի փոփոխություններ՝ սկսած պարտադիր զինվորական ծառայության ժամկետի կրճատումից և սոցիալական վճարների վերանայումից մինչև անցում կենսաթոշակների անկանխիկ վճարման, քաղաքացիություն ստանալու նոր կանոններ և համընդհանուր բժշկական ապահովագրության գործարկում։ Բարեփոխումների մի մասն ուղղված է թվայնացմանը և բյուջետային բեռի նվազեցմանը, մի մասը՝ սոցիալական և պաշտպանական ոլորտներում կառուցվածքային փոփոխություններին։ Armenia Today-ը հավաքել է առանցքային նորամուծություններ, որոնք 2026 թվականին կանդրադառնան հարյուր հազարավոր քաղաքացիների առօրյա կյանքին։

Պարտադիր զինվորական ծառայության ժամկետը կկրճատվի մինչև 18 ամիս

2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանում կկրճատվի պարտադիր զինվորական ծառայության ժամկետը՝ 24-ից դառնալով 18 ամիս։ Նորամուծությունը կտարածվի այդ ամսաթվից հետո զորակոչված քաղաքացիների վրա։ 2026 թվականի հունվարի 1-ի դրությամբ ծառայության մեջ գտնվողների համար պայմանները կմնան նույնը՝ 24 ամիս ծառայություն:

2025 թվականի ձմեռային զորակոչի շրջանակում բանակի համալրումը կսկսվի 2026 թվականի հունվարի 7-ից, և հենց այդ զորակոչիկներն են առաջինը ծառայելու 1,5 տարի: Ժամկետի կրճատումը նախատեսված է կառավարության 2021-2026 թվականների ծրագրով և բանակի վերափոխման հայեցակարգով։

Ի սկզբանե Պաշտպանության նախարարությունն առաջարկում էր այդ փոփոխությունները մտցնել 2026 թվականի հուլիսի 1-ից, սակայն վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ օրենքի ընդունման դեպքում այն ուժի մեջ կմտնի տարեսկզբից: Դեկտեմբերի 16-ին Ազգային ժողովը երկրորդ և վերջնական ընթերցմամբ հաստատել էր օրենքի նախագիծը:

Երեխայի ծննդյան միանվագ վճարները համահարթեցվում են

2026 թվականի սեպտեմբերի 1-ից Հայաստանում երեխայի ծննդյան միանվագ նպաստը կկազմի 500 հազար դրամ ՝ անկախ ծննդյան հերթականությունից։

Նախկինում վճարման չափը կախված էր ընտանիքում երեխաների թվից. առաջին և երկրորդ երեխայի համար վճարվում էր 300 հազար դրամ, երրորդ և չորրորդ երեխայի համար՝ 1 մլն դրամ, հինգերորդից սկսած՝ 1,5 մլն դրամ: Ընդ որում՝ բազմազավակ ընտանիքների ամսական աջակցության ծրագիրը պահպանվում է. երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի համար 50 հազար դրամ վճարումը կշարունակվի մինչև նրանց վեց տարին լրանալը, ներառյալ՝ 2026 թվականի հունվարի 1-ից հետո ծնված երեխաները:

Կառավարությունում պարզաբանել են, որ բարեփոխման նպատակը նպաստի համահարթեցումն է և դրա ոչ նպատակային օգտագործման դեպքերի կանխարգելումը: Սոցապնախարարության տվյալներով՝ արձանագրվել են իրավիճակներ, երբ ընտանիքները որոշում են կայացրել երեխա ունենալու մասին՝ կենտրոնանալով մեծ միանվագ վճարման վրա, բայց հետո դժվարություններ են ունեցել երեխաներին ապահովելու և դաստիարակելու հարցում։

Կենսաթոշակները կբարձրանան հետվճարի ավելացման հաշվին

2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանում կվերանայվի կենսաթոշակների չափը։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը տեղեկացրել է, որ աճը կապահովվի կենսաթոշակառուների և սոցիալական նպաստ ստացողների անկանխիկ գնումների դեպքում հետվճարի (քեշբեքի) ավելացման հաշվին:

Այժմ քեշբեքի տոկոսադրույքը կազմում է 12%, 2026 թվականից այն կբարձրանա մինչև 20%, իսկ վերադարձի առավելագույն չափը՝ 6-10 հազար դրամ: Դա թույլ կտա բարձրացնել կենսաթոշակառուների եկամուտներն ամսական միջինը 3-4 հազար դրամով։ Ծրագրի իրականացումը երկարաձգվել է մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը: Նախարարության տվյալներով՝ նման մեխանիզմը բյուջեի վրա ավելի էժան է նստում, քան կենսաթոշակների ուղղակի բարձրացումը. քեշբեքի համար լրացուցիչ՝ մոտ 14 մլրդ դրամ կպահանջվի, մինչդեռ կենսաթոշակների համարժեք բարձրացումը կրկնակի շատ գումար կպահանջի: Իշխանությունները նաև հույս ունեն, որ քեշբեքի աճը կխթանի անկանխիկ վճարումների զարգացումը։

Ընդ որում՝ ընդդիմությունը նշում է, որ կենսաթոշակների գործող չափերը նախկինի պես զգալիորեն հետ են մնում սպառողական զամբյուղի արժեքից, իսկ 2026 թվականին դրան հասնելու մասին նախընտրական խոստումները չեն կատարվել:

Բոլոր կենսաթոշակներն ու նպաստներն ամբողջությամբ կփոխանցվեն անկանխիկ տարբերակով

2026 թվականի ապրիլի 1-ից Հայաստանում բոլոր 660 հազար կենսաթոշակ և սոցիալական նպաստ ստացողներն իրենց գումարները կստանան անկանխիկով։ Խոսքը պետական աջակցության բոլոր տեսակների մասին է՝ թոշակներից և աղքատության նպաստներից մինչև հրատապ վճարումներ, մինչև երկու տարեկան երեխայի խնամքի համար օգնություն։

Թորոսյանն Armenia Today-ին տված հարցազրույցում հայտնել էր, որ սա 2021 թվականին սկսված բարեփոխումների ավարտն է։ Չնայած 2022 թվականին անկանխիկ ձևաչափի պաշտոնական անցմանը, շուրջ 58 հազար մարդ շարունակել է կանխիկ վճարումներ ստանալ՝ հիմնականում տարիքի, հաշմանդամության կամ ենթակառուցվածքային սահմանափակումների պատճառով: Թորոսյանը վստահեցրել էր, որ պետական կառույցներն այնպես պետք է անեն, որ չլինի գեթ մեկ գյուղ ու խանութ, որտեղ չլինի պոս-տերմինալ։

ՀՀ քաղաքացիություն ստանալու կանոնները կփոխվեն

2026 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ կմտնեն քաղաքացիության մասին օրենքի փոփոխությունները։ Փաստաթղթերի ներկայացման ընթացակարգը կդառնա ավելի ֆորմալացված և թվային: 2026 թվականի Հունվարի 1-ից ՀՀ քաղաքացիություն ստանալու և ՀՀ քաղաքացիություն դադարեցնելու դիմումները ընդունվելու են բացառապես էլեկտրոնային նոր հարթակով` https://mcs-citizenship.am կայքի միջոցով:

Գործընթացը կսկսվի պարտադիր առցանց դիմումով և փաստաթղթերի նախնական ստուգմամբ: Բարձրանում է նաև պետական տուրքը՝ դառնալով 50 հազար դրամ։ Ընդ որում՝ այն կդառնա չվերադարձվող, բացառություն են տեխնիկական սխալների դեպքերը։

Փախստականների համար պետական տուրքը նախկինի պես չի գանձվի։ Կառավարությունում նշում են, որ փոփոխություններն ուղղված են գործընթացի թվայնացմանը և անհիմն հայտարարությունների կրճատմանը:

Բժշկական ապահովագրությունը կդառնա համընդհանուր և պարտադիր

Պարտադիր բժշկական ապահովագրությունը կսկսի ներդրվել 2026 թվականին և կիրականացվի երեք փուլով՝ մինչև 2028 թվականը:

Առաջին փուլում պետական ամբողջական սուբսիդավորմամբ համակարգից կօգտվեն մինչև 18 տարեկան երեխաները, 65 տարեկանից բարձր քաղաքացիները, հաշմանդամություն ունեցող անձինք և սոցիալապես խոցելի խմբերը: Կներառվեն նաև ամսական 200 հազար դրամից ավելի եկամուտ ունեցող անձինք։ Բազային ապահովագրական փաթեթը կկազմի տարեկան 129 600 դրամ և կներառի ախտորոշումը, բուժումը, հոսպիտալացումը, դեղորայքը և շտապ օգնությունը: 

Առողջության համընդհանուր ապահովագրության մասին օրենքն ուժի մեջ կմտնի ստորագրումից անմիջապես հետո, այլ ոչ թե 2026 թվականի հունվարի 1-ից, ինչպես նախատեսված էր ավելի վաղ:

Համակարգը պարտադիր է լինելու այդ թվում նրանց համար, ովքեր արդեն օգտվում են մասնավոր ապահովագրությունից։ Armenia Today-ին փորձագետներն ավելի վաղ նշել էին, որ մոդելը որոշակի ռիսկեր է պարունակում և լուրջ շտկումներ կպահանջի։

telegram
Tags: 2026 թվականինչ կփոխվիՀՀ քաղաքացիներ

Հարակից հրապարակումներ

Ձկնաբույծները կառավարության շենքի մոտ պահանջում են հանդիպում փոխվարչապետի հետ

Ձկնաբույծները կառավարության շենքի մոտ պահանջում են հանդիպում փոխվարչապետի հետ

21 Հուլիս 2026 11:40

Հայաստանի ձկնաբույծները կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա են իրականացնում՝ պահանջելով վերանայել և մշակել պետական աջակցության իրատեսական ու գործնական մեխանիզմներ։ Նրանց...

«Գազպրոմ Արմենիան» հայտնել է գազամատակարարման պլանային ընդհատումների մասին

«Գազպրոմ Արմենիան» հայտնել է գազամատակարարման պլանային ընդհատումների մասին

21 Հուլիս 2026 09:54

Հուլիսի 21-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների գազամատակարարումը, հայտնել է «Գազպրոմ Արմենիա ընկերությունը։ Ըստ հրապարակման՝...

ՀԷՑ-ը հայտնել է մայիսի 19-ին ՀՀ-ում էլեկտրաէներգիայի պլանային ընդհատումների մասին

ՀԷՑ-ը հայտնել է հուլիսի 21-ին էլեկտրաէներգիայի պլանային ընդհատումների մասին

21 Հուլիս 2026 08:07

Հուլիսի 21-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը, հայտնել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական...

Եղանակը Հայաստանում և Արցախում հունիսի 29-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում հուլիսի 21-ին

21 Հուլիս 2026 07:35

Հայաստանում հուլիսի 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։Քամին` հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ արագությամբ։ Երևանում...

Ջրի 14 նմուշառման կետերից 3-ում արձանագրվել են շեղումներ․ ՀՎԿԱԿ

20 Հուլիս 2026 18:37

Բյուրեղավան համայնքում արձանագրված աղիքային վարակների դեպքերի վերաբերյալ ջրի 14 նմուշառման կետերից 3-ում արձանագրվել են շեղումներ, հայտնել է ՀՀ առողջապահության նախարարության...

«Վեոլիա ջրի» դեմ հայցեր են նախապատրաստվելու

«Վեոլիա Ջուրն» արձագանքել է խմելու ջրի որակի մասին պնդումներին

20 Հուլիս 2026 17:26

«Վեոլիա Ջուր» ընկերությունը մեկնաբանել է վերջին օրերին խմելու ջրի վատ որակի վերաբերյալ հանրային տիրույթում և սոցիալական ցանցերում տարածվող պնդումները։ Ընկերությունը...

Load More
Xosum
  • Լուրեր
Վրաններ, ֆուրերով ձուկը կբերենք կառավարության մոտ, 3 ամիս խաբում են. ձկնաբույծ

Վրաններ, ֆուրերով ձուկը կբերենք կառավարության մոտ, 3 ամիս խաբում են. ձկնաբույծ

21 Հուլիս 2026 12:16
Գագիկ Ծառուկյանը Քննչական կոմիտեում է (ուղիղ)

Գագիկ Ծառուկյանը Քննչական կոմիտեում է (ուղիղ)

21 Հուլիս 2026 11:46
Ձկնաբույծները կառավարության շենքի մոտ պահանջում են հանդիպում փոխվարչապետի հետ

Ձկնաբույծները կառավարության շենքի մոտ պահանջում են հանդիպում փոխվարչապետի հետ

21 Հուլիս 2026 11:40
Հորդառատ անձրևը հեղեղել է Թբիլիսիի փողոցները

Հորդառատ անձրևը հեղեղել է Թբիլիսիի փողոցները

21 Հուլիս 2026 11:19
The Guardian: Царукян намерен достроить статую Христа после неудачи на выборах

Ծառուկյանը ՔԿՀ-ից հայտարարել է ՀՀ-ում առաջատար բուհի մասնաճյուղ բացելու ծրագրի մասին

21 Հուլիս 2026 10:39
Ձկնաբույծների բողոքի ակցիան կառավարության շենքի մոտ (ուղիղ)

Ձկնաբույծների բողոքի ակցիան կառավարության շենքի մոտ (ուղիղ)

21 Հուլիս 2026 10:18
«Գազպրոմ Արմենիան» հայտնել է գազամատակարարման պլանային ընդհատումների մասին

«Գազպրոմ Արմենիան» հայտնել է գազամատակարարման պլանային ընդհատումների մասին

21 Հուլիս 2026 09:54

«Արարատցեմենտը» հուլիսին նոր կառավարիչ կունենա․ Պապոյան

21 Հուլիս 2026 09:45
Иран выпустил ракеты в сторону Кувейта и Бахрейна после столкновения с США

Իրանը հայտարարել է Քուվեյթում ամերիկյան ռազմական օբյեկտներին հարվածելու մասին. ԶԼՄ

21 Հուլիս 2026 09:30
СМИ: Тегеран передал Вашингтону ответ и озвучил условия прекращения войны

ԱՄՆ-ն և Իրանը դիտարկում են 10-օրյա հրադադարի առաջարկը. ԶԼՄ

21 Հուլիս 2026 09:22
Փաշինյանը հաստատել է Մխիթար Հայրապետյանի սպասվելիք հրաժարականը

ԲՏԱ նախկին նախարար Մխիթար Հայրապետյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից. ԶԼՄ

21 Հուլիս 2026 09:08
ՀԷՑ-ը հայտնել է մայիսի 19-ին ՀՀ-ում էլեկտրաէներգիայի պլանային ընդհատումների մասին

ՀԷՑ-ը հայտնել է հուլիսի 21-ին էլեկտրաէներգիայի պլանային ընդհատումների մասին

21 Հուլիս 2026 08:07

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 21-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

21 Հուլիս 2026 08:02
Եղանակը Հայաստանում և Արցախում հունիսի 29-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում հուլիսի 21-ին

21 Հուլիս 2026 07:35
Կառավարությունը շուրջ 3,5 մլն դոլար է հատկացրել ԱԱԾ տեխնիկական վերազինմանը

«Պատիվ ունեմ» ծրագիրն առաջարկել են ներդնել ԱԱԾ-ում

21 Հուլիս 2026 00:51
Аделия Петросян без ошибок исполнила короткую программу на Олимпийских играх

Ադելիա Պետրոսյանը հայտնել է մարզիչ Էթերի Տուտբերիձեի խմբից հեռանալու մասին

21 Հուլիս 2026 00:15
Երևանում ծառը տապալվել է՝ կոտրելով գազախողովակներ, վնասելով ավտոմեքենաներ․ ԶԼՄ

Երևանում ծառը տապալվել է՝ կոտրելով գազախողովակներ, վնասելով ավտոմեքենաներ․ ԶԼՄ

20 Հուլիս 2026 23:49
Տիգրան Արզաքանցյանը և Նատալյա Ռոտենբերգը պաշտոնապես ամուսնալուծվել են․ ԶԼՄ

Նատալյա Ռոտենբերգը դատի է տվել Տիգրան Արզաքանցյանի որդուն

20 Հուլիս 2026 22:48
Իրանի և ԱՄՆ-ի միջև գործում է հաղորդագրությունների փոխանակման հատուկ կապուղի

Միջնորդներն ԱՄՆ-ին և Իրանին առաջարկում են 10-օրյա զինադադար․ ԶԼՄ

20 Հուլիս 2026 22:17
СМИ: Араик Арутюнян может лишиться поста главы аппарата премьер-министра

Հարությունյանը վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից ազատման դիմում է գրել․ ԶԼՄ

20 Հուլիս 2026 21:37
«Ուժեղ Հայաստանը» մանդատների հետ կապված որոշում դեռ չունի․ Մելոյան

Գոհար Մելոյանն ինքնաբացարկի դիմում է ներկայացրել ԿԸՀ

20 Հուլիս 2026 20:52
Իրանում գտնվող Սուրբ Թադեի վանքի ուխտագնացությանը մասնակցել է ավելի քան 3000 հայ

Իրանում գտնվող Սուրբ Թադեի վանքի ուխտագնացությանը մասնակցել է ավելի քան 3000 հայ

20 Հուլիս 2026 20:12
Защита Баграта Галстаняна ходатайствовала о его участии в собрании епископов ААЦ

ՄԱԿ-ի սպասվող եզրակացությունը կարող է հանգեցնել «Սրբազան շարժման» գործի կարճմանը

20 Հուլիս 2026 19:19

Ջրի 14 նմուշառման կետերից 3-ում արձանագրվել են շեղումներ․ ՀՎԿԱԿ

20 Հուլիս 2026 18:37
Власти предупредили о резком повышении уровня воды в реках Армении из-за циклона

Դատարանը Ռոման Բաղդասարյանին պարտավորեցրել է հերքել Քյոխի մասին տեղեկությունները

20 Հուլիս 2026 18:29
Ընդդիմադիր կին պատգամավորները կոչ են անում վերանայել Մանուկյանի կալանքը

Արեգնազ Մանուկյանի փաստաբանները բողոքարկել են նրա երկամսյա կալանքի որոշումը

20 Հուլիս 2026 18:17
Սերժ Սարգսյանի հանդեպ հետապնդում է սկսվել «Սև բերդն» օտարելու մեղադրանքով

Սերժ Սարգսյանի հանդեպ հետապնդում է սկսվել «Սև բերդն» օտարելու մեղադրանքով

20 Հուլիս 2026 17:32
«Վեոլիա ջրի» դեմ հայցեր են նախապատրաստվելու

«Վեոլիա Ջուրն» արձագանքել է խմելու ջրի որակի մասին պնդումներին

20 Հուլիս 2026 17:26
Դավիթ Մանուկյանը Բաքվի բանտից դիմել է Նիկոլ Փաշինյանին

Դավիթ Մանուկյանը Բաքվի բանտից դիմել է Նիկոլ Փաշինյանին

20 Հուլիս 2026 16:44
Էնդի Բըրնհեմը ստանձնել է Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը

Էնդի Բըրնհեմը ստանձնել է Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը

20 Հուլիս 2026 16:30
Վրաններ, ֆուրերով ձուկը կբերենք կառավարության մոտ, 3 ամիս խաբում են. ձկնաբույծ
Տնտեսություն

Վրաններ, ֆուրերով ձուկը կբերենք կառավարության մոտ, 3 ամիս խաբում են. ձկնաբույծ

21 Հուլիս 2026 12:16

Read moreDetails
Գագիկ Ծառուկյանը Քննչական կոմիտեում է (ուղիղ)
Իրավունք

Գագիկ Ծառուկյանը Քննչական կոմիտեում է (ուղիղ)

21 Հուլիս 2026 11:46

Read moreDetails
Xosum
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2026 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ