Armenia Today-ի տաղավարում հյուրընկալել ենք աստղաբան Գայանե Սարգսյանին՝ խոսելու գալիք 2026 թվականի, հորոսկոպի նշանների համար սպասվող միտումների, ինչպես նաև այն մասին, թե ինչպիսի՞ն կարող են լինել քաղաքական զարգացումներն առաջիկա տարում։
«Կարմիր հրեղեն ձիու» տարին, ըստ աստղաբանի, խորհրդանշում է ակտիվություն, նոր նպատակներ, նոր ծրագրեր։ Աստղաբանի խոսքով՝ ովքեր ունեն երազանքներ, 2026-ը դրանք իրականացնելու տարի կարող է դառնալ։
«Ովքեր ակտիվ կլինեն՝ հրեղեն ձին նրանց նպատակների իրականացում է խոստանում։ Կարմիր հրեղեն ձին ավելի շատ ասոցացնում եմ Խոյի հետ։ Խոյը առաջամարտիկ է, նա կարող է աշխարհը շուռ տալ»,- ասել է նա։
Աստղաբանի դիտարկմամբ՝ հիմնահատակ փոխվելու է ջրհոսների կյանքը։ Նրա խոսքով՝ առյուծների անձնական կյանքում հնարավոր են դրական փոփոխություններ, միևնույն ժամանակ՝ աստղաբանը չի բացառել ճգնաժամերը։ Խոյերի դեպքում աստղաբանը կարևորել է իրականությունից չկտրվելու անհրաժեշտությունը, ինչի դեպքում նրանք հաջողություններ կգրանցեն։ Խեցգետինների համար, նրա խոսքով, բարենպաստ տարի է անձնական կյանքի համար։
Աստղաբանի խոսքով՝ տարին հաջող կլինի հատկապես ձկների, խեցգետինների և կարիճների համար։ Սարգսյանը, միևնույն ժամանակ, նշել է, որ գարնանը` մարտի 3-ին, կլինեն խավարումներ մասնավորապես՝ ձկների առանցքում։
«Այս համատեքստում յուրաքանչյուր 18,5 տարին մեկ մարդիկ պատասխան են տալիս, թե ի՞նչ են արել, որտե՞ղ կունենան հաջողություններ։ Եթե ճիշտ են ապրել, նրանց մոտ ճգնաժամեր չեն լինի»,- հավելել է Սարգսյանը։
Անդրադառնալով Հայաստանի ներքին և արտաքին խնդիրներին՝ Սարգսյանը շեշտել է, որ հաջորդ տարի հնարավոր է վերանայվի Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքվող խաղաղության համաձայնագիրը։
«Տարվա երկրորդ կեսին այն կվերանայվի, Յուպիտերը պետք է գա Առյուծ, որ իշխանականներին հնարավորություններ տա։ Բայց պետք է նաև տեսնենք, թե ովքեր են այս դաշտում ակտիվ։ Օրինակ՝ առյուծը Յուպիտերում բարենպաստ կլինի առյուծների և երկվորյակների, Օդի և կրակի տարում ծնվածների համար։ Բարդ իրավիճակներ կլինեմ ամռանը՝ հուլիս, օգոստոս ամիսներին։ Մի կողմում կլինի կառավարությունը, մյուսում՝ մեծ մասսաները, որոնք դժգոհ են»,- նկատել է աստղաբանը։
Մանրամասները՝ տեսանյութում։




































