Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱՊՀ գագաթնաժողովում տարբեր գնահատականներ են ներկայացրել երկկողմ առևտրի ծավալների վերաբերյալ:
Ռուսաստանի ղեկավարը կարծում է, որ առևտրի ծավալի վերաբերյալ հայկական կողմի գնահատականը թերագնահատված է։
«Հիմա Հայաստանի հետ մեր ապրանքաշրջանառությունն որքա՞ն է հասել»,- ԵԱՏՄ-ի առավելությունների մասին խոսելիս հետաքրքրվել է Պուտինը։
«Այս տարի արդեն 4 միլիարդ դոլար»,- պատասխանել է Փաշինյանը։
«Ո՛չ, ավելի՛ շատ»,- հակադարձել է ՌԴ նախագահը։
«Անցած տարի մոտ 9 միլիարդ էր»,- փորձել է ճշգրտել Փաշինյանը։
«Ավելի շատ։ Անցած տարի է՛լ ավելի էր և այս տարի է՛լ ավելի կլինի։ Դա պարզապես ակնհայտ է»,- նկատել է Պուտինը։
Մոսկվայի տվյալներով՝ Ռուսաստանի և Հայաստանի փոխադարձ առևտուրը 2024 թվականին գրանցել է կտրուկ աճ՝ հասնելով 11,7 միլիարդ դոլարի։
Դուշանբեում այսօր ընթանում է ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների խորհրդի նիստը: Հայտնի չէ՝ արդյոք նախատեսվա՞ծ է Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարների երկկողմ հանդիպում:





































