Էջմիածնի քաղաքապետի թեկնածու Արգիշտի Մեխակյանի նախընտրական քարոզարշավին ներգրավվել են դպրոցների տնօրեններ, որոնք ընտրական հանձնաժողովների նախագահներ են, գրել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ըստ թերթի՝ նրանք ցուցակագրում, օգնություն են բաժանում բնակիչներին ինչ-որ ՀԿ-ների անունից և ուղղորդում ընտրողներին։
Քարոզարշավին ակտիվ ներգրավված են նաև Մեխակյանի քրոջ ամուսինը և նրա եղբայրը, որոնք Վաղարշապատում հայտնի են իրենց ոչ այնքան ընդունելի վարքով՝ սպառնում են մարդկանց Մեխակյանի հասցեին վատ արտահայտվելու կամ չընտրելու համար։
Վաղարշապատի ավագանու ընտրությունները կկայանան նոյեմբերի 16-ին։ Մասնակցելու են ութ քաղաքական ուժեր՝ «Հայրենիք» կուսակցությունը, «Հաղթանակ» դաշինքը (որը ներառում է «Առաջ» և ՀՅԴ կուսակցությունները), ինչպես նաև «Քաղաքացիական պայմանագիր», «Ազատ դեմոկրատներ», «Մայր Հայաստան», «Ժառանգություն», «Հանրապետություն» և «Համաժողովրդական ճակատ» կուսակցությունները։
Մայիսին Էջմիածնի նախկին քաղաքապետ Դիանա Գասպարյանի հրաժարականից հետո քաղաքապետի պաշտոնը մնում է թափուր։




































