Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ, տեղեկացնում է Մայր Աթոռը։
Մասնավորապես, Իգնատիոս վարդապետ Մալխասյանը, ազատվելով Սուրբ Գայանե վանքում ստանձնած պարտականություններից, նշանակվել է Խոր Վիրապ վանքի վանահայր։
Նշվում է, որ Հովհաննես աբեղա Թորգոմյանը, ազատվելով Մայր Աթոռի «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի Հոգևոր տեսչի պարտականություններից, ուսումնառության է կոչվել Շվեյցարիայի Բոսսե վանքում։
Մայր Աթոռից տեղեկացնում են նաև, որ Գառնիկ քահանա Ավոյանը և Դավիթ քահանա Իգիթյանը ծառայության են նշանակվել Բուլղարիայի հայոց թեմում։



































