Կառավարությունը հաստատել է Հայաստանի Հանրապետության Զինված ուժերում պարտադիր զինծառայության ձմեռային զորակոչի օրերը։
Համաձայն ՀՀ պաշտպանության նախարարության նախագծի՝ ԶՈւ համալրման նպատակով ձմեռային զորակոչը կանցկացվի հունվարի 8-31-ը։
Նույն նախագծով ՀՀ ԶՈւ-ից պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողների զորացրումը կիրականացվի հունվարի 8-31-ը ներառյալ։
Կառավարությունը հոկտեմբերին հավանություն էր տվել նախագծին, որով 2026 թվականի հունվարից ՀՀ ԶՈւ շարքերը համալրած զինծառայողները կծառայեն 18 ամիս՝ նախկին 24-ի փոխարեն։ Նախագիծը դեռ չի քննարկվել ու վերջնականապես չի ընդունվել Ազգային ժողովի լիագումար նիստում։





































