Հայաստանյան եպիսկոպոսաց և թեմակալ առաջնորդների ժողովում հայտարարվել է, որ պատարագի ընթացքում Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդի և թեմակալ առաջնորդի անունները չհիշատակելը ենթակա է խստագույն պատժի, եթե հոգևորականը չզղջա, հայտնել են Մայր Աթոռից։
Նոյեմբերի 23-ին Արարատի Սուրբ Հակոբ եկեղեցում տեղի ունեցած պատարագին, որին մասնակցում էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Տեր Երվանդ քահանա Բաբայանը չէր հնչեցրել կաթողիկոսի անունը, ինչն ավելի ուշ քննադատել էին հոգևորականները։
Մայր Աթոռից նշել են, որ ժողովը տեղի է ունեցել կաթողիկոսի նախագահությամբ։ Ժողովում կաթողիկոսի և թեմի առաջնորդի անունները չհնչեցնելը միտումնավոր են համարել։
«Նման գործողությունը եկեղեցաբանական տեսանկյունից հակականոնական է և կարող է հանգեցնել հերձվածի»,- ասված է հայտարարության մեջ։
«Հրապարակ» օրաթերթը գրել էր, որ ժողովում չեն բացառել եպիսկոպոսներին ու քահանաներին կարգալույծ անելու հնարավորությունը, եթե զղջման հայտարարությամբ հանդես չգան։
Կարդացեք նաև՝





































