• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
21 Հուլիս 2026 19:57
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
No Result
View All Result

ՀԷՑ-ում հավելյալ աշխատավարձերի համար ոչ թե քաղաքացին, այլ Սամվել Կարապետյանն է վճարել․ Նարեկ Կարապետյան

Տնտեսություն,
25 Նոյեմբեր 2025 18:32
ShareShareShare
telegram

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանն, անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ընկերության ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի՝ ՀԷՑ-ի հարցով քննարկմանը, հայտնել է, որ ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանն իր անձնական միջոցների հաշվից 11 մլրդ դրամ է հատկացրել հավելյալ աշխատավարձերի համար:

«Պատմում են այն մասին, որ ՀԷՑ-ում աշխատավարձերը ցածր են, ու իրենք, ստանալով Կարապետյանի կողմից աշխատավարձ, պարգևավճարներից հրաժարվել են, ու աշխատավարձ բարձրացնելու հնարավորություն են ստեղծել։ ՀԷՑ-ում աշխատավարձը որոշում է ՀԾԿՀ-ն, որն արգելում է ավելի բարձր աշխատավարձ վճարել»,- նշել է Կարապետյանը։

Նա հարց է ուղղել իշխանությանը, թե եթե մտահոգված են աշխատավարձերով, ապա ինչո՞ւ չեն բարձրացնում ԲԷՑ-ի աշխատակիցների աշխատավարձերը:

«ԲԷՑ-ում նույն աշխատավարձն է, եթե դուք այդպիսի լավ տրամադրվածություն ունեք, որ ուզում եք աշխատավարձ բարձրացնել, ԲԷՑ-ում ինչո՞ւ է նույն աշխատավարձն ինչքան ՀԷՑ-ում, որովհետև նույն ՀԾԿՀ-ն է որոշում։ Ու, ի տարբերություն ԲԷՑ-ի, ՀԷՑ-ում վերջին տարիներին Սամվել Կարապետյանն իր անձնական միջոցներից 11 մլրդ դրամ է հատկացրել հավելյալ աշխատավարձ տալու կամ աշխատավարձը բարձր պահելու համար, որը ոչ մի սակագնի հետ կապ չունի, իր միջոցներից է, այսինքն՝ նրանք խոսում են նրա մասին, որ ՀԷՑ-ում ղեկավարության աշխատավարձը բարձր է, աշխատակիցներինը՝ ցածր: Ուզում եմ ձեզ տեղյակ պահել, որ իրենց ԲԷՑ-ով թող զբաղվեն, ԲԷՑ-ը պետական է, իրենցն է»,- ասել է նա:

Կարապետյանը հավելել է, որ իշխանության միակ նպատակն ուղղակի արդարացնելն է «ՀԷՑ-ը խլելը»:
Մեկնաբանելով ընկերության ներսում փողերի լվացման մասին մեղադրանքները՝ Կարապետյանը շեշտել է, որ փողերի լվացումը պետք է փնտրել իշխող կուսակցությանը փոխանցված գումարներում։ «Ձեր նպատակը արդարադատության վերականգնումը չէ, այլ Սամվել Կարապետյանին մի քանի ամիս ևս կալանքի տակ պահելը, որպեսզի դուք կարողանաք ընտրվել», - հայտարարել է նա՝ դիմելով իշխանություններին։

Կարապետյանը նաև մեկնաբանել է իշխանությունների պնդումները՝ ընկերության սերվերից բաժանորդների 2018-2024 թվականների հաշվիչի ցուցմունքների անհետացման վերաբերյալ։ Նա ընդգծել է, որ տվյալները վերականգնվել են իր հանձնարարականներից և իր կողմից նախաձեռնված ծառայողական քննությունից 2-3 օրվա ընթացքում։ Ըստ Կարապետյանի՝ տվյալների հետ կապված խնդիրը նման է Arca վճարային համակարգի վրա ազդած վերջին խափանումներին, որոնք նույնպես լուծվել են մի քանի օրվա ընթացքում։

Շարժման համակարգողը նշել է, որ իր պնդումները հաստատելու համար քաղաքացիները կարող են կապվել ՀԷՑ-ի գրասենյակների հետ և ստանալ վերջին երեք տարիների ընթացքում իրենց էլեկտրաէներգիայի սպառման վերաբերյալ տվյալներ։ Նա ընդգծել է, որ «Տաշիր»-ի կողմից ներդրվել է տվյալների ավտոմատ գրանցման ծրագիր, որի արդյունքում ՀԷՑ-ի-ի կորուստները 14%-ից կրճատվել են մինչև 6%։

«Այդ ծրագիրը հիմա գործում է։ Միայն դրա շնորհիվ է կորուստն իջել և հասել, ինչպես պարոն Պետրոսյանն է նշում, Ֆրանսիայի և Ֆինլանդիայի մակարդակին»,- ընդգծել է նա։

Կարապետյանը նաև բացատրել է, որ ՀԷՑ-ի 700 000 բաժանորդից միայն 1300-ն է օգտվում այս համակարգից։ Նա նաև հերքել է Պետրոսյանի այն հայտարարությունը, որ տվյալների խնդիրը թաքցվել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից՝ ընդգծելով, որ հանձնաժողովի ղեկավարը տեղեկացված էր դրա մասին։

Կարապետյանը բացատրել է, որ ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչը ներդրել է մոտավորապես կեսը. «Տաշիր»-ի հատկացրած 46 մլրդ դրամից ներդրվել է 23 մլրդ դրամը։ Նա նշել է, որ արդյունքում պետության հարկային եկամուտները նույնպես նվազել են մոտ 5 մլրդով։ «Այս տարի երկիրն արդեն իսկ կորցրեց 50 միլիոն դոլար ներդրում՝ միայն քաղաքական արկածախնդրության պատճառով։ Դեռ չհաշված մյուս թերությունները, որ կունենանք ապագա ներդրողների հետ կապված», - նշել է Կարապետյանը։

Նա մեկնաբանել է ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարչի՝ գնումների ծախսերի կրճատման մասին հայտարարությունը։ Կարապետյանը բացատրել է, որ ընկերության ժամանակավոր կառավարիչները խնայողություններ են իրականացրել՝ գնելով ցածրորակ կցորդիչներ։

Ըստ շարժման համակարգողի՝ սա հանգեցրել է տարեկան 50-60 մլն դրամի խնայողության, սակայն ցածրորակ կցորդիչների օգտագործումը կհանգեցնի հաճախակի վթարների և էլեկտրաէներգիայի անջատումների հաջորդ երկու-երեք տարիների ընթացքում:

Կարապետյանը նաև կեղծ է համարել Պետրոսյանի այն պնդումը, որ իր ղեկավարությամբ ՀԷՑ-ն էլեկտրական մալուխ է գնել մետրը 18,400 դրամ մրցութային գնով այն ընկերությունից, որը նախկինում այն ​​մատակարարել էր մետրը 28,000-30,000 դրամով: Կարապետյանը բացատրել է, որ իրենց տվյալներով գնի փոփոխությունը իրականում պայմանավորված է նրանով, որ գնվել են տարբեր մալուխներ:

Փաշինյանն ու Պետրոսյանը նոյեմբերի 25-ի քննարկմանը խոսել էին ՀԷՑ-ը պետության սեփականություն դարձնելու իշխանության 2 տարբերակի մասին, ՀԷՑ-ի սեփականատերերին կրկին մեղադրել «փողերի լվացման» մեջ, ինչը, նրանց խոսքով, ՀԷՑ-ի լիցենզիան դադարեցնելու պատճառներից է։

Իշխանությունները ՀԷՑ-ը վերահսկողության տակ վերցնելու գործընթաց էին նախաձեռնել, երբ Կարապետյանը եկեղեցուն աջակցելուց հետո կալանավորվել էր։ Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտը հուլիսի 22-ին որոշում էր ընդունել, որը ՀՀ կառավարությանը պարտավորեցնում է ձեռնպահ մնալ ՀԷՑ-ի բռնագրավմանն ուղղված հետագա  քայլերից։

ՀԾԿՀ-ն նոյեմբերի 17-ին որոշում էր կայացրել դադարեցնել «Տաշիր կապիտալին» պատկանող ՀԷՑ-ի լիցենզիան։

Կարդացեք նաև՝ 

Ստեր են հրապարակում․ Ղազինյանը՝ ՀԾԿՀ-ի կողմից հոսանքի սակագինը նվազեցնելու առաջարկը մերժելու մասին

«Տաշիր Կապիտալ»-ն էլեկտրաէներգիայի սակագների իջեցման առաջարկ է ներկայացրել ՀԾԿՀ

Միջազգային ոչ մի ներդրող չի համաձայնի ՀԷՑ-ի ակտիվը վերցնել. Ղազինյանը պատասխանել է Փաշինյանի հայտարարություններին

«Օգտագործելու են ընտրություններում իրենց օգտին». Կարապետյանը նշել է ՀԷՑ-ին լիցենզիայից զրկելու իշխանության դրդապատճառը

telegram
Tags: ՀԷՑՆարեկ Կարապետյան

Հարակից հրապարակումներ

ԵՄ գնացող ապրանքները հայտնվում են ՌԴ սահմանին ու հետ գալիս. ձկնաբույծ

ԵՄ գնացող ապրանքները հայտնվում են ՌԴ սահմանին ու հետ գալիս. ձկնաբույծ

21 Հուլիս 2026 16:00

Եվրոպական ձկնարտադրության կոնկուրենցիային չենք դիմանա. Սևոյան

Եվրոպական ձկնարտադրության կոնկուրենցիային չենք դիմանա. Սևոյան

21 Հուլիս 2026 16:00

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 21-ին՝ ըստ ԿԲ-ի տվյալների

21 Հուլիս 2026 16:00

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հուլիսի 21-ին, կազմել է 366,68 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0,75 դրամով, տեղեկանում ենք Կենտրոնական...

ՌԴ-ի հետ ենք դժվար մրցակցում, ԵՄ-ում ինչպե՞ս ենք մրցելու․ ձկնաբույծ

ՌԴ-ի հետ ենք դժվար մրցակցում, ԵՄ-ում ինչպե՞ս ենք մրցելու․ ձկնաբույծ

21 Հուլիս 2026 15:47

Սուբսիդավորվող վարկ և բանկերի հետ աշխատանք. ի՞նչ են ակնկալում ձկնաբույծները

Սուբսիդավորվող վարկ և բանկերի հետ աշխատանք. ի՞նչ են ակնկալում ձկնաբույծները

21 Հուլիս 2026 15:46

Վրաններ, ֆուրերով ձուկը կբերենք կառավարության մոտ, 3 ամիս խաբում են. ձկնաբույծ

Վրաններ, ֆուրերով ձուկը կբերենք կառավարության մոտ, 3 ամիս խաբում են. ձկնաբույծ

21 Հուլիս 2026 12:16

Load More
Xosum
  • Լուրեր
Армянские борцы взяли три медали на юношеском турнире по борьбе во Владикавказе

Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք Մ17 Աշխարհի առաջնությանը

21 Հուլիս 2026 19:46
Հրաձիգ Հայկ Մինասյանը դարձել է աշխարհի չեմպիոն

Հրաձիգ Հայկ Մինասյանը դարձել է աշխարհի չեմպիոն

21 Հուլիս 2026 19:10
ԿԸՀ-ն Կարապետյանի վերաբերյալ միջնորդությունը քննելու լիազորություն չունի. Ասլանյան

ԿԸՀ-ն Կարապետյանի վերաբերյալ միջնորդությունը քննելու լիազորություն չունի. Ասլանյան

21 Հուլիս 2026 19:02
Էս մարդիկ ոչ մի կարմիր գիծ պահելու սովորություն չունեն. Ռուբեն Մխիթարյանը ԿԸՀ-ի մասին

Էս մարդիկ ոչ մի կարմիր գիծ պահելու սովորություն չունեն. Ռուբեն Մխիթարյանը ԿԸՀ-ի մասին

21 Հուլիս 2026 18:49
Արթուր Օսիպյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին՝ պահանջելով ներողություն խնդրել

Դատարանը վարույթ է ընդունել Արթուր Օսիպյանի հայցն ընդդեմ Նիկոլ Փաշինյանին

21 Հուլիս 2026 18:45
«Ռոսսելխոզնադզորը» կստուգի հայկական ձկնաբուծարանների արտադրանքը

«Ռոսսելխոզնադզոր»-ն արգելել է ուզբեկական բանջարեղենի ներկրումը ՌԴ

21 Հուլիս 2026 18:45
Երբ 1,5-2,5 ժամ շարունակվում են ընտրությունները, խնդիր է․ Հովակիմյան

Երբ 1,5-2,5 ժամ շարունակվում են ընտրությունները, խնդիր է․ Հովակիմյան

21 Հուլիս 2026 18:29
Եթե համարեմ թերացել եմ, վնաս տվել ՀՀ-ին, հրաժարական կտամ․ Հովակիմյան

Եթե համարեմ թերացել եմ, վնաս տվել ՀՀ-ին, հրաժարական կտամ․ Հովակիմյան

21 Հուլիս 2026 18:27
Աջիկների ծեծ ու վիճաբանություն․ ՔԿ-ն քրգործ է հարուցել

Աջիկների ծեծ ու վիճաբանություն․ ՔԿ-ն քրգործ է հարուցել

21 Հուլիս 2026 18:24
Арестованный кандидат в депутаты Давид Казинян подал в суд на ЦИК

Դավիթ Ղազինյանի գործը կայծակնային արագությամբ դատարան են ուղարկել․ Վարդևանյան

21 Հուլիս 2026 17:59
«Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի ճեպազրույցը (ուղիղ)

«Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի ճեպազրույցը (ուղիղ)

21 Հուլիս 2026 17:31
Ովքե՞ր են մանդատից հրաժարվել 9-րդ գումարման ԱԺ անցած ուժերից

Ովքե՞ր են մանդատից հրաժարվել 9-րդ գումարման ԱԺ անցած ուժերից

21 Հուլիս 2026 16:14
Դատախազությունը Նարեկ Կարապետյանի վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել ԿԸՀ

Դատախազությունը Նարեկ Կարապետյանի վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել ԿԸՀ

21 Հուլիս 2026 16:05
ԵՄ գնացող ապրանքները հայտնվում են ՌԴ սահմանին ու հետ գալիս. ձկնաբույծ

ԵՄ գնացող ապրանքները հայտնվում են ՌԴ սահմանին ու հետ գալիս. ձկնաբույծ

21 Հուլիս 2026 16:00

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 21-ին՝ ըստ ԿԲ-ի տվյալների

21 Հուլիս 2026 16:00
Եվրոպական ձկնարտադրության կոնկուրենցիային չենք դիմանա. Սևոյան

Եվրոպական ձկնարտադրության կոնկուրենցիային չենք դիմանա. Սևոյան

21 Հուլիս 2026 16:00
ՌԴ-ի հետ ենք դժվար մրցակցում, ԵՄ-ում ինչպե՞ս ենք մրցելու․ ձկնաբույծ

ՌԴ-ի հետ ենք դժվար մրցակցում, ԵՄ-ում ինչպե՞ս ենք մրցելու․ ձկնաբույծ

21 Հուլիս 2026 15:47
Սուբսիդավորվող վարկ և բանկերի հետ աշխատանք. ի՞նչ են ակնկալում ձկնաբույծները

Սուբսիդավորվող վարկ և բանկերի հետ աշխատանք. ի՞նչ են ակնկալում ձկնաբույծները

21 Հուլիս 2026 15:46
Հայաստանի թիմը 5 մեդալ է նվաճել Մաթեմատիկայի միջազգային օլիմպիադայում

Հայաստանի թիմը 5 մեդալ է նվաճել Մաթեմատիկայի միջազգային օլիմպիադայում

21 Հուլիս 2026 15:39
Հնդկաստանում սողանքի հետևանքով թունել է փլուզվել. կան զոհեր

Հնդկաստանում սողանքի հետևանքով թունել է փլուզվել. կան զոհեր

21 Հուլիս 2026 14:55
«Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի ճեպազրույցը (ուղիղ)

«Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի ճեպազրույցը (ուղիղ)

21 Հուլիս 2026 14:54
ԿԸՀ-ն հանձնում է պատգամավորների մանդատները (ուղիղ)

ԿԸՀ-ն հանձնում է պատգամավորների մանդատները (ուղիղ)

21 Հուլիս 2026 14:27
Թուրքիայում առաջարկում են անցնել կիսանախագահական կառավարման

Թուրքիայում առաջարկում են անցնել կիսանախագահական կառավարման

21 Հուլիս 2026 14:13
Իրանցիները Ծառուկյանին 14,5 մլն դոլար են պարտք, առերեսում ենք պահանջել․ փաստաբաններ

Իրանցիները Ծառուկյանին 14,5 մլն դոլար են պարտք, առերեսում ենք պահանջել․ փաստաբաններ

21 Հուլիս 2026 14:12
Զինեդին Զիդանը նշանակվել է Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ․ ԶԼՄ

Զինեդին Զիդանը նշանակվել է Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ․ ԶԼՄ

21 Հուլիս 2026 13:51
«Առինջ մոլի» 10-15 տաղավար է կապարակնքնվել, «Արարատում» գույքագրումներ են․ Տոնոյան

«Առինջ մոլի» 10-15 տաղավար է կապարակնքնվել, «Արարատում» գույքագրումներ են․ Տոնոյան

21 Հուլիս 2026 13:42
Դատախազը դադարեցրել է Ծառուկյանի նկատմամբ հարկերից խուսափելու մեղադրանքը․ փաստաբան

Դատախազը դադարեցրել է Ծառուկյանի նկատմամբ հարկերից խուսափելու մեղադրանքը․ փաստաբան

21 Հուլիս 2026 13:29
Վրաններ, ֆուրերով ձուկը կբերենք կառավարության մոտ, 3 ամիս խաբում են. ձկնաբույծ

Վրաններ, ֆուրերով ձուկը կբերենք կառավարության մոտ, 3 ամիս խաբում են. ձկնաբույծ

21 Հուլիս 2026 12:16
Գագիկ Ծառուկյանը Քննչական կոմիտեում է (ուղիղ)

Գագիկ Ծառուկյանը Քննչական կոմիտեում է (ուղիղ)

21 Հուլիս 2026 11:46
Ձկնաբույծները կառավարության շենքի մոտ պահանջում են հանդիպում փոխվարչապետի հետ

Ձկնաբույծները կառավարության շենքի մոտ պահանջում են հանդիպում փոխվարչապետի հետ

21 Հուլիս 2026 11:40
Армянские борцы взяли три медали на юношеском турнире по борьбе во Владикавказе
Սպորտ

Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք Մ17 Աշխարհի առաջնությանը

21 Հուլիս 2026 19:46

Ըմբշամարտի Հայաստանի Մ17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք Աշխարհի առաջնությանը, հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։ Հայաստանը առաջնությանը կներկայանա հետևյալ կազմերով․...

Read moreDetails
Հրաձիգ Հայկ Մինասյանը դարձել է աշխարհի չեմպիոն
Սպորտ

Հրաձիգ Հայկ Մինասյանը դարձել է աշխարհի չեմպիոն

21 Հուլիս 2026 19:10

Հայ հրաձիգ Հայկ Մինասյանը դարձել է Տալլինում կայացած շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության չեմպիոն, հայտնում է Հայաստանի հրաձգության ֆեդերացիան։ Մրցումների...

Read moreDetails
Xosum
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2026 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ