Նոյեմբերի 28-ին՝ ժամը 19։00-ին, Երևանի Կամերային երաժշտության տանը տեղի կունենա «Հարրի Փոթեր» ֆիլմի թեմայով երաժշտական համերգ, որը կներկայացնի Mystery Ensemble նվագախումբը։
Հնչելու է երաժշտություն «Հարրի Փոթեր» ֆիլմաշարից, ինչպես նաև սաունդթրեքը, որի երաժշտության հեղինակն է համաշխարհային ճանաչում ունեցող կոմպոզիտոր Ջոն Ուիլյամսը։
Ուիլյամսի ստեղծած «Հեդվիգի թեման» և ֆիլմաշարի այլ լեյտմոտիվներ ձայնագրվել են Լոնդոնի Abbey Road և Air Lyndhurst ստուդիաներում և լայն ճանաչում են ստացել։ Սաունդթրեքը միջազգային հիթ-շքերթներում գրանցել է բարձր դիրքեր։
2001-2002 թվականներին ալբոմը «ոսկե» կարգավիճակ էր ստացել Կանադայում և Ճապոնիայում, իսկ Ուիլյամսը ներկայացվել էր «Օսկար» մրցանակի «Ֆիլմի լավագույն երաժշտություն» անվանակարգում։






































