ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ռուս գործընկեր Սերգեյ Շոյգուի հետ հանդիպմանը քննարկել է Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը, հայտնել է ՏԱՍՍ-ը։
Ըստ կայքի՝ Շոյգուն նշել է, որ տարածաշրջանում ստեղծված իրավիճակը «պահանջում է մշտական ուշադրություն»։
«Վերջին իրադարձությունների, տարածաշրջանում՝ Հարավային Կովկասում տեղի ունեցած տարբեր զարգացումների վերաբերյալ ամեն ինչ պահանջում է մեր մշտական ուշադրությունը և խորհրդակցությունները»,- հայտարարել է Ռուսաստանի ԱԽ քարտուղարը։
Ի պատասխան՝ Գրիգորյանը վստահեցրել է, որ «պատրաստ է մանրամասներ կիսվել» տարածաշրջանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ և շնորհակալություն է հայտնել հանդիպման հնարավորության համար, նշել է լրատվականը։
Այսօր Մոսկվայում տեղի է ունենում ԱՊՀ Անվտանգության խորհրդի քարտուղարների հանդիպում։ Հանդիպման շրջանակներում Շոյգուն մի քանի առանձին երկկողմ հանդիպումներ կանցկացնի, այդ թվում՝ ադրբեջանցի գործընկերոջ հետ։




































