Մահացել է ռուս դերասան և հադորդավար Յուրի Նիկոլաևը, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով հարազատին։
Նիկոլաևը ռուս հեռուստահաղորդավար է, դերասան և պրոդյուսեր է: Նա հայտնի է «Առավոտյան փոստ», «Առավոտյան աստղ», «Հանրապետության ժառանգություն», «Մեր ժամանակներում» և «Ազնիվ խոսք Յուրի Նիկոլաևի հետ» հեռուստածրագրերից։ Որպես դերասան՝ նկարահանվել է «Մեծ բեռներ», «Աղջիկը № 25 խցիկից», «Մինչև մենք բաժանվենք» և այլ ֆիլմերում:
Նիկոլաևը Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ է (1998):






































