Գազայի առողջապահության նախարարության տվյալներով՝ հրադադարի սկսվելուց ի վեր անկլավում զոհերի թիվը հասել է 226-ի, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Նշվում է, որ վերջին մի քանի օրվա ընթացքում վիրավորվել է շուրջ 600 մարդ։ Վերջին երկու օրվա ընթացքում Գազայի հիվանդանոցներ է տեղափոխվել 22 դի։ Վնասվածքներով տեղափոխվել է 9-ը մարդ։
2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր Գազայում Իսրայելի գործողությունների հետևանքով զոհերի ընդհանուր թիվը հասել է 68 858-ի, վիրավորների թիվն ավելի քան 170 000 է։
Առողջապահության նախարարությունը հայտնել է, որ Իսրայելը Գազայի հատված է վերադարձրել ևս 13 պաղեստինցիների մարմիններ։ Ընդհանուր առմամբ՝ հրադադարի համաձայնագրի շրջանակներում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի օգնությամբ պաղեստինյան անկլավ է վերադարձվել 225 դի։
Հոկտեմբերի 9-ին Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը համաձայնության էին եկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկած խաղաղության ծրագրի առաջին փուլի վերաբերյալ։ Գազայում խաղաղություն կնքելու համաձայնության շրջանակներում հոկտեմբերի 13-ին իսրայելցի պատանդներն ու պաղեստինցի դատապարտյալներն ազատ էին արձակվել:




































