Եվրոպական որոշ ընկերություններ սկսել են դադարեցնել իրենց գործունեությունը Կուբայում, երբ ուժի մեջ են մտել կուբայական պետական կառույցների հետ համագործակցող օտարերկրյա ձեռնարկությունների դեմ ԱՄՆ նոր պատժամիջոցները, հայտնել է Politico-ն։
Ըստ կայքի՝ իսպանական Iberostar և Melia հյուրանոցային ցանցերն արդեն հրաժարվել են կղզում գտնվող մի շարք օբյեկտների կառավարումից, իսկ ֆրանսիական CMA CGM-ն ու գերմանական Hapag-Lloyd-ը կասեցրել են փոխադրումները դեպի Կուբայի նավահանգիստներ և հակառակ ուղղությամբ:
Politico-ն նշում է, որ նոր սահմանափակումները պատժամիջոցներ են նախատեսում այն ընկերությունների նկատմամբ, որոնք բիզնես են վարում կուբայական Grupo de Administración Empresarial S.A. (GAESA) կոնգլոմերատի հետ: Ակտիվների սառեցման և ԱՄՆ ֆինանսական համակարգին հասանելիության սահմանափակման ռիսկերի պատճառով եվրոպական ձեռնարկություններն ստիպված կրճատում են իրենց ներկայությունը Կուբայում:





































