Հոկտեմբերի 14-ի դրությամբ՝ Արցախից բռնի տեղահանված 3087 ընտանիք բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում հավաստագիր է ստացել, տեղեկանում ենք ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախագծից։
Նշվում է, որ 3087 ընտանիքից 1102-ն իրացրել է հավաստագիրը․ նրանցից 961-ը անշարժ գույք է ձեռք բերել, 10-ը՝ անհատական բնակելի տուն, իսկ 131-ը գործող հիփոթեքային վարկ է մարել։
Կառավարությունը հավանություն է տվել նախագծին, որով փոխվելու է պետական ծրագրում շահառու ճանաչվելու կարգը, հեշտացվելու է ծրագրին մասնակցելու հնարավորությունը։
Առաջարկվող նախագծով ծրագրի շահառու կարող են դառնալ նաև այն ընտանիքները, որոնց որևէ անդամ դատարանի որոշմամբ ճանաչվել է անհայտ բացակայող։ Բացի այդ, այն երեխաները, որոնք սեպտեմբերի 19-ի դրությամբ անչափահաս էին, բայց հիմա չափահաս են դարձել, կկարողանան որպես առանձին ընտանիք մասնակցել ծրագրին։
Armenia Today-ին նախարարությունից ավելի վաղ հայտնել էին, որ հոկտեմբերի 1-ի դրությամբ՝ հավաստագիր ստացած 1044 ընտանիքից քանիսն է իրացրել այն, քանիսն է բնակարան ու տուն գնել։
2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը հարձակվել էր Արցախի վրա։ Ռազմական գործողությունների ավարտից հետո Արցախի ամբողջ բնակչությունը բռնի տեղահանվել էր։ Արցախից բռնի տեղահանված 100 632 քաղաքացի էր հասել ՀՀ։
Կարդացեք նաև՝





































