Կառավարությունը հոկտեմբերի 23-ի նիստում Լոռիում և Տավուշում 2024-ի մայիսին տեղի ունեցած ջրհեղեղից տուժած այգետերերին լրացուցիչ փոխհատուցում տրամադրելու որոշում է կայացրել։
Էկոնոմիկայի նախարարության նախագծում նշվում է, որ Նոյեմբերյանում կատարված լրացուցիչ ուսումնասիրությամբ պարզվել է, որ 193 շահառուի 6279 պտղատու ծառերն ամբողջությամբ ոչնչացել են և ենթակա չեն վերականգնման։
Կառավարությունը նախատեսում է նրանց, ընդհանուր առմամբ, տրամադրել 41,2 մլն դրամի լրացուցիչ փոխհատուցում։
Նախարարության տվյալներով՝ ավելի վաղ Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումներից տուժած 580 շահառու արդեն ստացել է 158,8 մլն դրամի օգնություն՝ գյուղատնտեսական վնասների դիմաց։
Հայաստանում 2024-ի մայիսի 26-ին Դեբեդ գետը վարարել էր ու Լոռու և Տավուշի մարզում ավերածությունների, 4 զոհի պատճառ դարձել։ Գործադիրը Լոռու և Տավուշի մարզի 39 քաղաքներ ու գյուղեր հայտարարել էր աղետի գոտի։
Կարդացեք նաև՝
«Սարսափելի վիճակ էր». Լոռու բնակիչները պատմել են ջրհեղեղի և դրա հետևանքների մասին





































