Աֆղանա-պակիստանյան սահմանին՝ Դուրանդ գծի ողջ երկայնքով, սկսվել են ծանր մարտեր, հայտնում է Tolo News լրատվականը։
«Տեղական աղբյուրները հաղորդում են Դուրանդ գծի երկայնքով (երկրների միջև սահման, որը չի ճանաչվում Քաբուլի կողմից - խմբ.) թալիբների ուժերի և պակիստանյան բանակի միջև լայնածավալ բախումների մասին»,- նշվում է հոդվածում։
Հաղորդվում է, որ բախումների ժամանակ զոհվել է հինգ պակիստանցի զինվոր: Ըստ պորտալի՝ Կունար, Նանգարհար և Հելմանդ նահանգներում շարունակվում են ծանր մարտերը։ Թալիբանի ուժերը մի քանի ուղղությամբ հարձակվել են Պակիստանի սահմանային դիրքերի վրա։
Նշվում է, որ Պակիստանի զորքերը լքել են իրենց դիրքերը և որոշ շրջաններում նահանջել։ Բախումներ են սկսվել նաև Ղանդահար նահանգի Շորաբակ շրջանում։





































