Մերձավանում տեղի ունեցած խուլիգանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում 3 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, Armenia Today-ին հայտնել են Քննչական կոմիտեից:
ՔԿ-ից մանրամասնել են, որ քրեական հետապնդումը հարուցվել է Քրեական օրենսգրքի 297-րդ 2-րդ մասի 1-ին կետով (խուլիգանություն մի խումբ անձանց կողմից):
Սեպտեմբերի 24-ի գիշերը ՆԳՆ-ն հայտնել էր Փարաքարի նախկին համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի և ոստիկան Կարեն Աբրահամյանի սպանության, ինչպես նաև քաղաքացի Արծրուն Գալստյանի վիրավորվելու մասին։ Երկու անձ կալանավորվել էր: Նրանցից մեկը Նարեկ Օհանյանն է՝ փետրվարին Մերձավանում սպանված Գրիգոր Օհանյանի եղբայրը, և Ախտոյանի հորաքրոջ որդին, մյուսը՝ նրա ընկերը՝ Հարությունյանը:
2025-ի փետրվարին Օհանյանի եղբոր սպանության պատճառ դարձած կրակոցները հնչել էին Ախտոյանի տան մոտ։ Սպանության վարույթով տնային կալանքի տակ էր Փարաքարի սպանված համայնքապետի եղբայրը՝ Պայքար Գրիգորյանը։





































