Սեպտեմբերի 7-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը և ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները, հայտնում են ՀՀ ԱԽ գրասենյակից։
Ըստ հաղորդագրության՝ հանդիպմանը զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ռուսաստան երկկողմ օրակարգին առնչվող հարցեր և անդրադարձել հետագա փոխգործակցությանը:
«Այս համատեքստում կարևորվել է երկու երկրների ԱԽ գրասենյակների միջև համագործակցության շարունակականությունը: Զրուցակիցները մտքեր են փոխանակել արտատարածաշրջանային անվտանգային իրավիճակի շուրջ»,- ասվում է հաղորդագրությունում:
Սեպտեմբերի 30-ին Կոպիրկինը հայտարարել էր, որ ռուսական 102-րդ ռազմաբազայի՝ Հայաստանից դուրսբերման հարց օրակարգում չկա։ Նա մեկնաբանել էր նաև Ռուսաստանի դիրքորոշումը TRIPP-ի վերաբերյալ՝ ասելով, որ պաշտոնական Մոսկվայի անփոփոխ հիմնարար առաջնահերթություններից մեկն է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ամրապնդումը։





































