ԱՄՆ-ում հանցագործությունը բացահայտվել է, քանի որ 19-ամյա ուսանող Ռայան Շեֆերը խոստովանել է ChatGPT-ին իր արարքի մասին ու խորհուրդ հարցրել, գրում է Habr.com-ը։
Նշվում է, որ ուսանողը Միսսուրիի պետական համալսարանի կայանատեղիում 17 մեքենա է վնասել, ապա ChatGPT-ից հարցրել, թե ինչպե՞ս կարելի է խուսափել վանդալիզմի համար պատասխանատվությունից։
Նշվում է, որ նահանգի ոստիկանությունը խուզարկել է նրա հեռախոսը, գտել ChatGPT-ի հետ զրույցը և ապացուցել երիտասարդի մեղքը։ Շեֆերը ձերբակալվել է։






































