Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով դեռ ձերբակալվածներ չկան, լրագրողներին հայտնել է ՀՀ ոստիկանապետ Արամ Ղազարյանը։
«Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական մի շարք միջոցառումներ, որոնց մասին չեմ կարող մանրամասներ ներկայացնել, ամեն ինչ արվում է ոստիկանության և գործընկերների կողմից, որպեսզի րոպե առաջ դեպքն ամբողջովին բացահայտվի»,- նշել է նա։
Սեպտեմբերի 24-ի գիշերը ՆԳՆ-ն հայտնել էր Գրիգորյանի և քրեական ոստիկան Կարեն Աբրահամյանի սպանության, ինչպես նաև քաղաքացի Արծրուն Գալստյանի վիրավորվելու մասին: Գրիգորյանը Փարաքարի ղեկավար էր ընտրվել մարտին կայացած ընտրությունների արդյունքներով։ Նա առաջադրվել էր ընդդիմադիր «Միասնություն» դաշինքից, որի կազմում էին «Ապրելու երկիր» և «Հաղթանակ» կուսակցությունները։





































