«Մեր ձևով» ժողովրդական շարժման համակարգող, «Տաշիր» ընկերությունների խմբի փոխնախագահ Նարեկ Կարապետյանը հայտնել է, որ ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի նախագահ նշանակվելու օրվանից հրաժարվել է աշխատավարձից և 9 ամսում ՀԷՑ-ից ստացել է 0 դրամ:
Ավելի վաղ ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը գրել էր, որ ընկերության տնօրենների խորհրդի նախկին նախագահը 2024 թվականի ընթացքում ՀԷՑ-ի կողմից ստացել է ընդհանուր 347 միլիոն 585 հազար 15 դրամ աշխատավարձ (հարկերը՝ ներառյալ)։
Կարապետյանը կոչ է արել «փաստեր» նշելուց այնպես չնշել, որ դրանք մարդկանց հատուկ շփոթության մեջ գցեն:
«Առաջին իսկ հասանելիք աշխատավարձս ուղղվել է էներգետիկ համակարգում ցածր վարձատրվող աշխատակիցների պարգևավճարների բյուջե»,- գրել է Կարապետյանը:
Ավելի ուշ «ՀԷՑ վերահսկողական կոմիտեն» փաստաթղթի սքրին է հրապարակել, որտեղ նշվում է, որ ՀԷՑ տնօրենների խորհրդի նախագահը չի վարձատրվում։
Հուլիսի 18-ին Պետրոսյանը նշանակվել էր ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ։ Նրա նախաձեռնությամբ չեղարկվել էր ավելի քան 3 մլրդ դրամ նախահաշվային արժեքով գնման 4 գործընթաց։
Հուլիսի 22-ին Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի կողմից նշանակված հրատապ արբիտրաժը պարտավորեցրել էր ՀՀ-ին ձեռնպահ մնալ ՀԷՑ-ի բռնագրավմանն ուղղված հետագա այլ քայլերից։




































