Եկատերինբուրգում ձերբակալվել է երկու ադրբեջանցի, որոնք, իրավապահների վարկածով, առնչություն ունեն կեղծ ալկոհոլ արտադրելու գործի հետ, հայտնել է Եկատերինբուրգի հասարակական պալատի անդամ Դմիտրի Չուկրեևը, հաղորդում է News.rambler-ը:
Ապօրինի արհեստանոցի գործունեությունը դադարեցվել էր հուլիսի կեսերին իրավապահների կողմից։ Այդ ժամանակ ձերբակալվել էր ադրբեջանական արմատներով գործարար Էլվին Շուկուրովը։ Հանրային գործչի տեղեկությամբ՝ այժմ ձերբակալվել են նաև Շուկուրովի երկու հայրենակիցները՝ Աղաև Էլմադդին և Վերդիև Միրխաս Ալիգեյդարը, որոնք ևս առնչություն ունեն կեղծ օղու արտադրությանը։
Ավելի վաղ Պերվոուրալսկում առգրավվել էր ավելի քան 48 կգ սինթետիկ թմրանյութ։ Ինչպես գրել էր «Ուրալսկի ՄերիԴիան» գործակալությունը, օպերատիվ աշխատանքի ընթացքում ձերբակալվել էին երկու տեղացի բնակիչ՝ ծնված 1991 և 1984 թթ․։
Այս ձերբակալությունները սրել էին ռուս-ադրբեջանական հարաբերությունները: Երկու երկրները դիվանագիտական նոտա էին հղել, իսկ Ադրբեջանում չեղարկվել էին ռուսական տարբեր միջոցառումներ:




































