Կառավարությունը սեպտեմբերի 18-ի նիստում 2 ամսով երկարաձգել է 2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով անհայտ կորած համարվող 21 զինծառայողի ընտանիքների սոցիալական աջակցության ժամկետը։
Գործադիրի որոշմամբ՝ նրանցից յուրաքանչյուրը կշարունակի ստանալ ամսական 300 հազար դրամ՝ սեպտեմբերը ներառյալ։
Աջակցության վճարման ժամկետը որոշմամբ երկու ամսով երկարացվելու արդյունքում 21 անհայտ կորած համարվող զինծառայողների ընտանիքներին աջակցություն տրամադրելու համար բյուջեից կտրամադրվի 12 600 000 դրամ:
44-օրյա պատերազմից հետո անհայտ կորած է համարվում 191 քաղաքացի:






































