Իռլանդացի խառը մարտարվեստի վարպետ, Ultimate Fighting Championship-ի (UFC) նախկին չեմպիոն Քոնոր ՄաքԳրեգորը հայտարարել է Իռլանդիայի նախագահի պաշտոնում առաջադրվելու մտադրության մասին։
«Որպես նախագահ՝ ես ոչ մի օրինագիծ չեմ ստորագրի, մինչև այն սկզբում չներկայացվի ժողովրդին։ Եթե ցանկանում եք տեսնել իմ անունը նախագահական քվեաթերթիկում, կոչ եմ անում ձեզ այսօր կապվել ձեր ընտրատարածքի տեղական պատգամավորների հետ և խնդրել նրանց առաջադրել ինձ»,- ասել է ՄաքԳրեգորը։
Իռլանդիայում նախագահական ընտրությունները կկայանան 2025 թվականի նոյեմբերի 11-ին։






































