Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի կալանքի ժամկետը մեկ ամիս ժամկետով երկարաձգվել է։
Ըստ դատարանի՝ օգոստոսի 15-ից ընտրված խափանման միջոցի փոփոխության հիմք չկա։ Հաջորդ դատական նիստը նշանակվել է սեպտեմբերի 15-ին։
Հունիսի 27-ի խուզարկություններից հետո իրավապահները երկու ամսով կալանավորել էին Աջապահյանին՝ իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելու մեղադրանքով: Նա չի ընդունում մեղադրանքը:
Նույն օրն ավելի վաղ «Հայաստան» խմբակցությունը հայտարարել էր, որ միանում է Աջապահյանի թեկնածությամբ անվստահության նախաձեռնությանը։ «Պատիվ ունեմ» խմբակցությունը ևս հայտարարել էր, որ պատրաստ է ստորագրել Աջապահյանի թեկնածությամբ վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացին՝ կաթողիկոսի և թեկնածուի համաձայնության պարագայում։ Աջապահյանը, մինչդեռ, խնդրել էր իրեն վարչապետի թեկնածու չդիտարկել, քանի որ «լիովին բավարարված է» իր ծառայությունից՝ իբրև հոգևորական։




































