Իրավապահ մարմինները հունիսի 27-ի խուզարկություններից հետո երկու ամսով կալանավորել էին Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին՝ իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելու մեղադրանքով: Սրբազանը չի ընդունում մեղադրանքը:
Armenia Today-ը Գյումրիում հարցում է իրականացրել։
Գյումրեցիների մեծամասնությունը բացասական է արտահայտվել Սրբազանին կալանավորելու որոշմանը։
«Սխալ է, վերջիվերջո եկեղեցի է, եկեղեցին էլ ժողովրդի փարատն է», -նշել է գյումրեցիներից մեկը։
Որոշ գյումրեցիներ էլ նման որոշումը ճիշտ են համարել։
«Ճիշտ է, որովհետև, եթե իրենք ասում են մի խառնվեք Աստծո գործերին, ուրեմն իրենք էլ քաղաքականության մեջ չպետք է խառնվեն»,- ասել է բնակիչներից մեկը։
«Սրբազան պայքար» շարժման առաջնորդ, արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանը և նրա 14 աջակից հունիսի 26-ին կալանավորվել էին ահաբեկչության և իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու մեղադրանքով: Նրանք իրենց մեղքը չեն ընդունում: