Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ «Հրապարակ» օրաթերթի: Փաստին ուշադրություն է դարձրել «Հետք»-ը՝ նշելով, որ սա վարչապետի առաջին հայցն է լրատվամիջոցների դեմ։
Դատական տեղեկատվական համակարգից՝ Datalex.am-ից տեղեկանում ենք, որ վարչապետը պահանջում է պարտավորեցնել պատասխանողին «Փաշինյանը դավաճանո՞ւմ է արդյոք կնոջը» վերնագրով հրապարակման մեջ» տեղ գտած «զրպարտություն համարվող փաստացի տվյալները»։
Գործադիրի ղեկավարը, որպես «զրպարտության հետևանքով պատճառված ոչ նյութական վնաս», պահանջել է թերթից 1 մլն դրամ փոխհատուցում բռնագանձել։
Հայցը դատարանն ստացել էր հուլիսի 4-ին։