Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող Հասաքե քաղաքում գտնվող ԱՄՆ ռազմաբազան ենթարկվել է հարձակման, հայտնում է իրանական Mehr գործակալությունը՝ հղում անելով աղբյուրներին։
Գործակալությունը չի մանրամասնել, թե ով է հարվածել ամերիկյան բազային։ Նշվում է միայն, որ հարձակումից հետո գլխավոր մուտքի մոտ ձեռնարկվել են խիստ անվտանգային միջոցառումներ։
Իսրայելը հունիսի 12-ի լույս 13-ի գիշերը հարվածել էր Իրանին։ Նույն օրն Իրանը բալիստիկ հրթիռների կիրառմամբ պատասխան հարվածներ էր հասցրել Իսրայելին։ Պաշտոնական Երևանը դատապարտել էր Իսրայելի միակողմանի հարձակումն Իրանի վրա։ Երկու կողմն էլ հայտնել է զոհերի և բազմաթիվ տուժածների մասին: Հունիսի 22-ի գիշերն ԱՄՆ-ն հարձակվել էր Իրանի երեք միջուկային օբյեկտի վրա։