Հունահռոմեական ոճի հայազգի ըմբիշ Արթուր Սարգսյանը ոսկե մեդալ է նվաճել Օմսկում կայացած Ռուսաստանի առաջնությունում և դարձել ՌԴ քառակի չեմպիոն, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Մինչև 97 կգ քաշային կարգի եզրափակիչ գոտեմարտում Սարգսյանն առավելության է հասել Ատլանտա Ամրիևի նկատմամբ: Մինչև 67 կգ քաշային կարգում հայազգի Աշոտ Եղիզարովը դարձել է ՌԴ առաջնության բրոնզե մեդալակիր։
Սարգսյանը 27 տարեկան է ։ Նա 2021 թվականի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր է։






































