• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
21 Հուլիս 2026 13:46
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
No Result
View All Result

Ճնշո՞ւմ, թե՞ մեդիա դաշտի առողջացում․ փորձագետները՝ վիրավորանքի, զրպարտության հրապարակումները հեռացնելու նախագծի մասին

Իրավունք, Կարծիք, Հասարակություն, Հարցազրույց,
26 Մայիս 2025 18:04
ShareShareShare
Ճնշո՞ւմ, թե՞ մեդիա դաշտի առողջացում․ փորձագետները՝ վիրավորանքի, զրպարտության հրապարակումները հեռացնելու նախագծի մասին
telegram

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը և քաղաքագետ Դավիթ Հարությունովն Armenia Today-ին մեկնաբանել են Արդարադատության նախարարության նախագիծը, որով նախատեսվում է ԶԼՄ-ներում, սոցիալական հարթակներում վիրավորանք կամ զրպարտություն համարվող տեղեկատվության հեռացման գործիքակազմ ներդնել։

Փորձագետները միակարծիք են տեղեկատվական դաշտի առողջացման անհրաժեշտության հարցում, բայց այլ տեսակետներ ունեն նախագծի նպատակների շուրջ։

Մելիքյանը նկատել է՝ գործող օրենսդրությամբ տեղեկատվության հեռացման պահանջ չկա, հերքման ու պատասխանի գործիքակազմին ավելանում է տեղեկատվությունը հեռացնելու մեխանիզմը։

«Այսինքն՝ մարդու պահանջով թե՛ ԶԼՄ-ն և թե՛ լրատվական գործունեություն չծավալող անհատը, օրինակ՝ օգտատերը, պետք է հեռացնի վիրավորանք պարունակող նյութը կամ գրառումը։ Նույնը վերաբերում է զպարտությանը։ Կարող է լինել իրավիճակ, երբ անձը չի ուզում հերքել կամ պատասխանել և համարում է, որ ավելի օպտիմալ ճանապարհը նյութը հեռացնելն է»,- բացատրել է նա:

Շեշտելով, որ օրինագծի հիմքում միջազգային փորձն է, Մելիքյանը հավելել է, որ նախագիծը համահունչ է այդ փորձին. ընդունվելու դեպքում մարդը 3 հնարավորություն կունենա՝ հերքում, պատասխան, հեռացում։ Նա, միաժամանակ, շեշտել է, որ 3 հնարավորությունները չեն կարող զուգորդվել՝ քաղաքացին կարող է օգտվել միայն 1 գործիքակազմից՝ կա՛մ հերքման, կա՛մ պատասխանի, կա՛մ տեղեկատվությունը հեռացնելու։

«Մարդու իրավունքների տեսանկյունից, այո՛, արդարացի է, երբ մարդու հասցեին վիրավորանք են հնչեցրել, նա ոչ թե պատասխանի կամ հերքի, այլ պահանջի, որ վիրավորանքը հեռացնեն։ Ինչ վերաբերում է զրպարտությանը, ապա այս տեսանկյունից ավելի բարդ է, որովհետև դրա համար արդեն իսկ նախատեսված էր հերքման կամ պատասխանի իրավունքը։ Բայց մյուս կողմից կարող է լինել իրավիճակ, երբ մարդը չի ցանկանում հերքել կամ պատասխանել, քանի որ մեկը կարող է կարդալ, մյուսը՝ չկարդալ իր հերքումը կամ պատասխանը։ Դրա համար կարող է դատարանի միջոցով նյութը հեռացնելու ցանկություն ունենալ։ Եթե գործը հասել է դատարան ու դատարանը վճռել է, որ զրպատություն պարունակող տեղեկություն կա, միայն այդ դեպքում կարող են բովանդակությունը հեռացնել»,- բացատրել է Մելիքյանը։

ԽԱՊԿ ղեկավարն ընդգծել է, որ մասնակցել են նախագծի մշակման աշխատանքներին, ներկայացրել իրենց դիտողությունները, որպեսզի նոր կարգավորումները վնաս չհասցնեն խոսքի ազատությանը։ Նախարարությունում, Մելիքյանի խոսքով, ընդունել են իրենց առաջարկներից մեկը, որը հնարավորություն կտա հեռացնել նյութի միայն այն հատվածները, որոնք զրպարտություն կամ վիրավորանք են պարունակում։

«Եթե որևէ հրապարակում պարունակում է զրպարտություն կամ վիրավորանք, դեռ չի նշանակում, որ ամբողջ նյութը պետք է հեռացնել։ Ըստ առաջարկվող փոփոխությունների՝ պետք է հեռացնել այն արտահայտությունը կամ հատվածը, որը վիրավորանք կամ զրպարտություն է պարունակում»,- հավելել է նա:

Մելիքյանի կարծիքով՝ օրինագծի ընդունումը կարող է որոշ չափով նպաստել, որ տեղեկատվական դաշտում հայհոյախոսությունը նվազի, սոցիալական մեդիայում առկա միջավայրն առողջանա, բայց, ըստ նրա, այստեղ այլ խնդիր էլ կա՝ դատական համակարգը:

«Հարց է, թե դատարանները որքանո՞վ օբյեկտիվ ու անաչառ որոշումներ կկայացնեն, և որքանո՞վ է դատական համակարգն անկախ։ Նախագծից զատ՝ մենք տեսնում էինք, որ վիրավորանքի կամ զրպարտության գործերով դատարանները բավարար չափով չէին հիմնավորում իրենց վճիռներն ու որոշումները։ Մեր մոնիթորինգը ցույց է տվել, որ այդ որոշումները հիմնավորված կամ պատճառաբանված չեն»,- նկատել է Մելիքյանը։

Միևնույն ժամանակ՝ նա շեշտել է, որ եթե ԶԼՄ-ների կողմից պատասխանատու, պրոֆեսիոնալ մոտեցում լինի, փաստերը ստուգվեն, ապա օրենքի փոփոխությունը որևէ կերպ չի կարող ազդել նրանց վրա։

Քաղաքագետ Դավիթ Հարությունովը համակարծիք է՝ տեղեկատվական դաշտում առողջացման խնդիր կա, բայց, նրա խոսքով, այս օրինագծով իշխանություններն այլ նպատակ են հետապնդում։ Քաղաքագետի դիտարկմամբ՝ գործող կարգավորումների համեմատ նախագիծը որոշակի կոշտացում է ենթադրում, որտեղ, ըստ նրա, փոխկապակցված 2 պատճառ կա՝ առաջինն իշխանության դիրքերի թուլացումն է, երկրորդը՝ առաջիկա խորհրդարանական ընտրությունները։

«Երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանության, ի սկզբանե լրատվական դաշտի հետ փոխգործակցելու խնդիր ուներ այն առումով, որ ընդդիմությունը գերիշխում էր լրատվական դաշտում։ Փաստացի, այդ տրամաբանությունը հիմա էլ կա, թեպետ իշխանամետ ԶԼՄ-ներ առաջացան։ Կարծում եմ՝ այս օրինագիծը դաշտն ինչ-որ ձևով կառավարելու փորձերի շարունակությունն է։ 2018, 2019 թվականներին, երբ իշխանությունն ուժեղ էր, անտեսում էր  լրատվական դաշտի այդ անբարենսպաստ ուժերի հարաբերակցությունը, բայց հիմա, երբ դիրքերը գնալով թուլացել են, բնական է, որ խնդրի լուծման համար դիմում են ինչ-որ իրավական, ադմինիստրատիվ լծակների»,- նշել է քաղաքագետը։

Հարությունովը չի բացառել, որ իշխանության քայլերը պայմանավորված լինեն ընտրություններին նախապատրաստվելու հետ՝ դրանցից առաջ լրատվական դաշտն ինչ-որ ձևով վերահսկելու ու կառավարելու համար։

«Ընդհանուր առմամբ՝ նոր գործիքակազմերն այդքան էլ էֆեկտիվ չեն լինի վերահսկողության տեսանկյունից, քանի որ ԶԼՄ-ների թիվը Հայաստանում բավականին շատ է, բայց, այդուհանդերձ, որպես ճնշման լծակ, առանձին դեպքերում կաշխատեն։ Օրինագծի կիրառումը կարող է ընդդիմադիր գրառումների ու հրապարակումների դեմ ինչ-որ քայլեր ձեռնարկելու միջոց լինել»,- հավելել է նա։

Վերջինիս խոսքով՝ այլ հարց է ԶԼՄ-ների ու օգտատերերի պատասխանատվությունը, որովհետև հաճախ չստուգված, կեղծ տեղեկություններ են տարածվում։

«Իհարկե, ցանկալի կլիներ, որ կիրառվող կարգավորումները նպաստեին տեղեկատվական ու լրատվական դաշտի առողջացմանը, քանի որ իրականության մեջ բոլոր կողմերն էլ քաղաքական պայքար են վարում, ու քաղաքացիների համար օբյեկտիվ տեղեկություն ստանալը դժվար է։ Այդուհանդերձ, կասկածում եմ, որ օրինագիծը կծառայի դաշտի առողջացմանը»,- նկատել է քաղաքագետը։

Մայիսին Արդարադատության նախարարությունը քննարկման էր ներկայացրել նախագիծ, որով նախատեսում են ԶԼՄ-ներում կամ սոցիալական հարթակներում վիրավորանք կամ զրպարտություն համարվող տեղեկատվության հեռացման գործիքակազմ ներդնել։

Ապրիլի 29-ին ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հայտնել էր, որ քննարկում են ատելության խոսքի դրսևորումների հետ կապված վարչական պատասխանատվություն սահմանելու հնարավորությունը։

Աննա Բադալյան

telegram
Tags: Աշոտ ՄելիքյանԴավիթ ՀարությունովԶԼՄլրատվական դաշտօրենք

Հարակից հրապարակումներ

«Առինջ մոլը» բնականոն գործում է, «Արարատ» կոնյակի գործարանը՝ գույքագրվում․ Տոնոյան

«Առինջ մոլը» բնականոն գործում է, «Արարատ» կոնյակի գործարանը՝ գույքագրվում․ Տոնոյան

21 Հուլիս 2026 13:42

Դատախազը դադարեցրել է Ծառուկյանի՝ հարկերից խուսափելու մեղադրանքը․ փաստաբան

Դատախազը դադարեցրել է Ծառուկյանի՝ հարկերից խուսափելու մեղադրանքը․ փաստաբան

21 Հուլիս 2026 13:29

Գագիկ Ծառուկյանը Քննչական կոմիտեում է (ուղիղ)

Գագիկ Ծառուկյանը Քննչական կոմիտեում է (ուղիղ)

21 Հուլիս 2026 11:46

Ձկնաբույծները կառավարության շենքի մոտ պահանջում են հանդիպում փոխվարչապետի հետ

Ձկնաբույծները կառավարության շենքի մոտ պահանջում են հանդիպում փոխվարչապետի հետ

21 Հուլիս 2026 11:40

Հայաստանի ձկնաբույծները կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա են իրականացնում՝ պահանջելով վերանայել և մշակել պետական աջակցության իրատեսական ու գործնական մեխանիզմներ։ «Հայաստանի...

«Գազպրոմ Արմենիան» հայտնել է գազամատակարարման պլանային ընդհատումների մասին

«Գազպրոմ Արմենիան» հայտնել է գազամատակարարման պլանային ընդհատումների մասին

21 Հուլիս 2026 09:54

Հուլիսի 21-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների գազամատակարարումը, հայտնել է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը։ Ըստ հրապարակման՝...

ՀԷՑ-ը հայտնել է մայիսի 19-ին ՀՀ-ում էլեկտրաէներգիայի պլանային ընդհատումների մասին

ՀԷՑ-ը հայտնել է հուլիսի 21-ին էլեկտրաէներգիայի պլանային ընդհատումների մասին

21 Հուլիս 2026 08:07

Հուլիսի 21-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը, հայտնել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական...

Load More
Xosum
  • Լուրեր
«Առինջ մոլը» բնականոն գործում է, «Արարատ» կոնյակի գործարանը՝ գույքագրվում․ Տոնոյան

«Առինջ մոլը» բնականոն գործում է, «Արարատ» կոնյակի գործարանը՝ գույքագրվում․ Տոնոյան

21 Հուլիս 2026 13:42
Դատախազը դադարեցրել է Ծառուկյանի՝ հարկերից խուսափելու մեղադրանքը․ փաստաբան

Դատախազը դադարեցրել է Ծառուկյանի՝ հարկերից խուսափելու մեղադրանքը․ փաստաբան

21 Հուլիս 2026 13:29
Վրաններ, ֆուրերով ձուկը կբերենք կառավարության մոտ, 3 ամիս խաբում են. ձկնաբույծ

Վրաններ, ֆուրերով ձուկը կբերենք կառավարության մոտ, 3 ամիս խաբում են. ձկնաբույծ

21 Հուլիս 2026 12:16
Գագիկ Ծառուկյանը Քննչական կոմիտեում է (ուղիղ)

Գագիկ Ծառուկյանը Քննչական կոմիտեում է (ուղիղ)

21 Հուլիս 2026 11:46
Ձկնաբույծները կառավարության շենքի մոտ պահանջում են հանդիպում փոխվարչապետի հետ

Ձկնաբույծները կառավարության շենքի մոտ պահանջում են հանդիպում փոխվարչապետի հետ

21 Հուլիս 2026 11:40
Հորդառատ անձրևը հեղեղել է Թբիլիսիի փողոցները

Հորդառատ անձրևը հեղեղել է Թբիլիսիի փողոցները

21 Հուլիս 2026 11:19
The Guardian: Царукян намерен достроить статую Христа после неудачи на выборах

Ծառուկյանը ՔԿՀ-ից հայտարարել է ՀՀ-ում առաջատար բուհի մասնաճյուղ բացելու ծրագրի մասին

21 Հուլիս 2026 10:39
Ձկնաբույծների բողոքի ակցիան կառավարության շենքի մոտ (ուղիղ)

Ձկնաբույծների բողոքի ակցիան կառավարության շենքի մոտ (ուղիղ)

21 Հուլիս 2026 10:18
«Գազպրոմ Արմենիան» հայտնել է գազամատակարարման պլանային ընդհատումների մասին

«Գազպրոմ Արմենիան» հայտնել է գազամատակարարման պլանային ընդհատումների մասին

21 Հուլիս 2026 09:54

«Արարատցեմենտը» հուլիսին նոր կառավարիչ կունենա․ Պապոյան

21 Հուլիս 2026 09:45
Иран выпустил ракеты в сторону Кувейта и Бахрейна после столкновения с США

Իրանը հայտարարել է Քուվեյթում ամերիկյան ռազմական օբյեկտներին հարվածելու մասին. ԶԼՄ

21 Հուլիս 2026 09:30
СМИ: Тегеран передал Вашингтону ответ и озвучил условия прекращения войны

ԱՄՆ-ն և Իրանը դիտարկում են 10-օրյա հրադադարի առաջարկը. ԶԼՄ

21 Հուլիս 2026 09:22
Փաշինյանը հաստատել է Մխիթար Հայրապետյանի սպասվելիք հրաժարականը

Մխիթար Հայրապետյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից. ԶԼՄ

21 Հուլիս 2026 09:08
ՀԷՑ-ը հայտնել է մայիսի 19-ին ՀՀ-ում էլեկտրաէներգիայի պլանային ընդհատումների մասին

ՀԷՑ-ը հայտնել է հուլիսի 21-ին էլեկտրաէներգիայի պլանային ընդհատումների մասին

21 Հուլիս 2026 08:07

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 21-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

21 Հուլիս 2026 08:02
Եղանակը Հայաստանում և Արցախում հունիսի 29-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում հուլիսի 21-ին

21 Հուլիս 2026 07:35
Կառավարությունը շուրջ 3,5 մլն դոլար է հատկացրել ԱԱԾ տեխնիկական վերազինմանը

«Պատիվ ունեմ» ծրագիրն առաջարկել են ներդնել ԱԱԾ-ում

21 Հուլիս 2026 00:51
Аделия Петросян без ошибок исполнила короткую программу на Олимпийских играх

Ադելիա Պետրոսյանը հայտնել է մարզիչ Էթերի Տուտբերիձեի խմբից հեռանալու մասին

21 Հուլիս 2026 00:15
Երևանում ծառը տապալվել է՝ կոտրելով գազախողովակներ, վնասելով ավտոմեքենաներ․ ԶԼՄ

Երևանում ծառը տապալվել է՝ կոտրելով գազախողովակներ, վնասելով ավտոմեքենաներ․ ԶԼՄ

20 Հուլիս 2026 23:49
Տիգրան Արզաքանցյանը և Նատալյա Ռոտենբերգը պաշտոնապես ամուսնալուծվել են․ ԶԼՄ

Նատալյա Ռոտենբերգը դատի է տվել Տիգրան Արզաքանցյանի որդուն

20 Հուլիս 2026 22:48
Իրանի և ԱՄՆ-ի միջև գործում է հաղորդագրությունների փոխանակման հատուկ կապուղի

Միջնորդներն ԱՄՆ-ին և Իրանին առաջարկում են 10-օրյա զինադադար․ ԶԼՄ

20 Հուլիս 2026 22:17
СМИ: Араик Арутюнян может лишиться поста главы аппарата премьер-министра

Հարությունյանը վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից ազատման դիմում է գրել․ ԶԼՄ

20 Հուլիս 2026 21:37
«Ուժեղ Հայաստանը» մանդատների հետ կապված որոշում դեռ չունի․ Մելոյան

Գոհար Մելոյանն ինքնաբացարկի դիմում է ներկայացրել ԿԸՀ

20 Հուլիս 2026 20:52
Իրանում գտնվող Սուրբ Թադեի վանքի ուխտագնացությանը մասնակցել է ավելի քան 3000 հայ

Իրանում գտնվող Սուրբ Թադեի վանքի ուխտագնացությանը մասնակցել է ավելի քան 3000 հայ

20 Հուլիս 2026 20:12
Защита Баграта Галстаняна ходатайствовала о его участии в собрании епископов ААЦ

ՄԱԿ-ի սպասվող եզրակացությունը կարող է հանգեցնել «Սրբազան շարժման» գործի կարճմանը

20 Հուլիս 2026 19:19

Ջրի 14 նմուշառման կետերից 3-ում արձանագրվել են շեղումներ․ ՀՎԿԱԿ

20 Հուլիս 2026 18:37
Власти предупредили о резком повышении уровня воды в реках Армении из-за циклона

Դատարանը Ռոման Բաղդասարյանին պարտավորեցրել է հերքել Քյոխի մասին տեղեկությունները

20 Հուլիս 2026 18:29
Ընդդիմադիր կին պատգամավորները կոչ են անում վերանայել Մանուկյանի կալանքը

Արեգնազ Մանուկյանի փաստաբանները բողոքարկել են նրա երկամսյա կալանքի որոշումը

20 Հուլիս 2026 18:17
Սերժ Սարգսյանի հանդեպ հետապնդում է սկսվել «Սև բերդն» օտարելու մեղադրանքով

Սերժ Սարգսյանի հանդեպ հետապնդում է սկսվել «Սև բերդն» օտարելու մեղադրանքով

20 Հուլիս 2026 17:32
«Վեոլիա ջրի» դեմ հայցեր են նախապատրաստվելու

«Վեոլիա Ջուրն» արձագանքել է խմելու ջրի որակի մասին պնդումներին

20 Հուլիս 2026 17:26
«Առինջ մոլը» բնականոն գործում է, «Արարատ» կոնյակի գործարանը՝ գույքագրվում․ Տոնոյան
Հասարակություն

«Առինջ մոլը» բնականոն գործում է, «Արարատ» կոնյակի գործարանը՝ գույքագրվում․ Տոնոյան

21 Հուլիս 2026 13:42

Read moreDetails
Դատախազը դադարեցրել է Ծառուկյանի՝ հարկերից խուսափելու մեղադրանքը․ փաստաբան
Իրավունք

Դատախազը դադարեցրել է Ծառուկյանի՝ հարկերից խուսափելու մեղադրանքը․ փաստաբան

21 Հուլիս 2026 13:29

Read moreDetails
Xosum
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2026 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ