Երևանի Սարյան փողոցում մայիսի 1-ին
տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ,
ArmeniaToday-ին հայտնել է Քննչական կոմիտեի խոսնակ Կիմա Ավդալյանը:
Վարույթը հարուցվել է Քրեական օրենսգրքի 358-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Դյուրավառ կամ այրիչ նյութերի պահպանման, հաշվառման, փոխադրման, առաքման կամ օգտագործման համար` օրենսդրությամբ սահմանված կանոն կամ պահանջ խախտելն այն անձի կողմից, որի վրա դրված է եղել այդ կանոնի կամ պահանջի պահպանման պարտականությունը, կամ նշված նյութերի ապօրինի փոխադրումը կամ առաքումը, եթե դրա հետևանքով մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառվել է ծանր կամ միջին ծանրության վնաս):
Մայիսի 1-ին Սարյան փողոցում՝ Opel մակնիշի ավտոմեքենայում տեղի էր
ունեցել գազաբալոնի պայթյուն, ինչի հետևանքով տուժել էր 2 մարդ, վնասվել՝ 5 մեքենա։