Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ մայիսի 1-ին երկրի հարավում իսրայելական անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով երեք մարդ է զոհվել, հաղորդում է Jerusalem Post-ը:
Նախարարության հայտարարության մեջ ասվում է, որ «իսրայելական» անօդաչու սարքը հարվածել է մեքենայի Մայս ալ-Ջաբալ քաղաքում:
Իսրայելի պաշտպանության բանակը դեռևս չի մեկնաբանել միջադեպը։
Չնայած 2024-ի նոյեմբերին Իսրայելն ու Լիբանանը հաստատել էին հրադադարի համաձայնագիրը, սակայն հարվածները շարունակվում են:
2025-ի ապրիլի 6-ին իսրայելական օդային հարվածի հետևանքով երկու քաղաքացի էր զոհվել: