ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր՝ ապրիլի 21-ին, Կառավարության մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսին անդրադարձել է ՌԴ արտգործ նախարար Սերգեյ Լավրովի այսօրվա հայտարարությանը։
Մնացականյանը նախ նշել է, որ այս երկու տարիների ընթացքում հայկական կողմը եղել է առավել քան թափանցիկ և իրենց դիրքորոշումներն ու մոտեցումներն արտահայտել ենք շատ պարզ ձևով։
«Լավրովի մեկնաբանության մեջ եղել են հղումներ բազմաթիվ փաստաթղթերի։ Խոսքը գնացել է նաև այն մասին, թե ինչ փաստաթղթի մասին է խոսվում այս երկու տարիների ընթացքում։ Նման մոտեցումներ ի հայտ են եկել 2014, 2016 թվականներին և այդ մոտուցումներն ընդունելի չեն եղել հայկական կողմերի համար»,- նշել է Մնացականյանը։
ԱԳ նախարարը հայտնեց, ոչ 2018-ից ի վեր՝ քննարկումները սահմանափակվել են առանձին տարրերի շուրջ կողմերի մոտեցումների քննարկման, գնահատման վերաբերյալ՝ միաժամանակ տեղեկացնելով, որ 2014-ի առաջարկած տարբերակն այսօր բանակցային սեղանի փաստաթուղթ չէ։
«Մենք առավել քան հստակ խոսել ենք մեր դիրքորոշումների մասին, որտեղ հայկական կողմերի համար ընդգծված առաջնային գերակայություն է անվտանգության բաղադրիչը։ Ամենից բացի՝ դա անվտանգության գոտին է և պաշտպանական գծերը: Որևէ կերպ, որևէ հայկական կողմ չի կարող ենթադրել նույնիսկ, որ կարող է վերանայել դա՝ հարվածի տակ դնելով Արցախի բնակլչության անվտանգությունը»,- նշել է Մնացականյանը։
Երկրորդ կարևորագույն գործոնն, ըստ Մնացականյանի, այն է, որ գոյություն ունի ինքնորոշման սկուզբունքը, որը հայկական կողմերի համար առաջնային գերակա տարրն է բանակցային գործընթացում։
«Դա մենք կոչել են անվտանգություն և ստատուս։ Ինքնորոշման իրավունքն արտահայտում է ստատուսի հստակեցում։ Խաղաղ կարգավորումը հնարավոր է փոխզիջումների միջոցով։ Զիջումներ չեն եղել և չեն լինելու։ Հայկական կողմերը երբևէ չեն ստանձնելու նման մոտեցում։ Փոխզիջումները պետք է լինեն համաչափ, որի մեջ հայկական կողմերը տեսնում են լիարժեք արտահայտություն անվտանգության ու ստատուսի տարրերի։ Սա եղել և մնացել է հայկական կողմի մոտեցումը։ Սրա մասին մենք խոսում ենք բանակցությունների ժամանակ։ Խորապես սխալվում է նա, որ ենթադրում է, թե մենք կարող ենք բանակցությունների ընթացքում խոսել մի բան, և ժողովրդին ներկայացնել մեկ այլ բան։ Չի կարող լինել այդպիսի բան»,- ասել է Մնացականյանը։
Նախարարն ընդգծեց, որ գործընթացը չունի որևէ այլընտրանք, քան խաղաղ կարգավորումը։ Հայկական կողմերը վճռականորեն պաշտպանելու են իրենց ժողովրդին, իրենց անվտանգությունը։ Մնացականյանը նշեց, որ հայկական կողմերը հավատարիմ են մնալու այս սկզբունքին ու շարունակելու են պնդել այն։




































