• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
20 Հուլիս 2026 17:20
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
No Result
View All Result

Սոցաջակցություն չստացած արցախցիները բողոքի ակցիա են անցկացրել կառավարության շենքի մոտ

Արցախ, Հասարակություն,
18 Մարտ 2025 20:41
ShareShareShare
telegram

Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա է տեղի ունեցել այն արցախցիների մասնակցությամբ, որոնց իշխանությունները մերժել են ֆինանսական օգնություն ցուցաբերել Օպերատիվ տեղեկատվական շտաբում իրենց անունների բացակայության, փաստաթղթերի հետ կապված խնդիրների, նախքան 2023 թվականի սեպտեմբեր ամիսն Արցախից դուրս գալու և այլ պատճառներով։ Ակցիան ուղիղ եթերով հեռարձակվել է Armenia Today-ի YouTube-յան ալիքով։

Ցուցարարները պնդել են, որ բռնագաղթի առաջին օրերին հենց պետական ​​պաշտոնյաներն են հրաժարվել իրենց գրանցել գրանցամատյաններում՝ վստահեցնելով, որ ամեն ինչ կարգին է։ Ավելին, ըստ նրանց, 2023 թվականի սեպտեմբերին ֆիզիկական, առողջական, անձնական կամ այլ հանգամանքների պատճառով Արցախից իրենց ֆիզիկական բացակայությունը չի փոխում սոցիալական կարգավիճակը։

Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղից բռնի տեղահանված Արաքսյա Մանասյանը նշել է, որ 2023 թվականի սեպտեմբերին ընտանիքի հետ ստիպված էր լքել Արցախը, սակայն իշխանությունները ո՛չ 100 հազար դրամ օգնությունն են տրամադրել, ո՛չ էլ 50 հազար դրամ։ Նա մանրամասնել է, որ Սյունիքի մարզի Տեղ գյուղում իրենց տեղեկացրել են, որ գրանցում չի իրականացվում, և խորհուրդ են տվել գրանցվել իրենց ապագա բնակության վայրում։ Դրանից հետո նրանք հասել են Գյումրի, անմիջապես գրանցվել այնտեղ, սակայն հետագայում սոցիալական ծառայություններից պատասխան չեն ստացել, թե ինչու ընտանիքը պետական ​​աջակցություն չի ստացել։

Նույն գյուղից Անաիդա Թովմասյանին կառավարությունից հայտնել են, որ օպերատիվ շտաբում իր ընտանիքի անդամների անունները չկան, և նրան խորհուրդ են տվել աջակցության համար «դիմել վերադասներին»։

«Ոչ մի աջակցություն չենք ստացել, մի կոպեկ էլ չենք ստացել։ Ընտանիքում կա 6 մարդ, 2 անչափահաս երեխա»,- ասել է Թովմասյանը։

Ճարտար քաղաքից մի կին պատմել է, որ իշխանությունները հրաժարվել են օգնել իր որդուն՝ զինծառայող Եղիշե Խաչատրյանին, ով ծանր հիվանդության պատճառով շրջափակման ժամանակ ընկել էր կոմայի մեջ և 2023 թվականի մարտի 7-ին ռուս խաղաղապահների ուղեկցությամբ տեղափոխվել էր Հայաստան։ Նա բուժում է անցել Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոնում, որից հետո փորձել է վերադառնալ Արցախ, սակայն շրջափակման պատճառով չի կարողացել։ Կինը նշել է, որ հունվարին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի որոշմամբ 50 հազար դրամ սոցիալական օգնություն պետք է ստանային շրջափակման ժամանակ հանրապետությունից բուժման մեկնած արցախցիները, սակայն այս որոշմանը ոչ մի գործողություն չի հետևել։

Բացի այդ, պետությունը հրաժարվում է աջակցություն ցուցաբերել արցախցի կնոջը, ով 2022 թվականի նոյեմբերին անձնական պատճառներով մեկնել էր Ռուսաստան և շրջափակման պատճառով չէր կարողացել վերադառնալ Արցախ։ Արդյունքում՝ նա 2023 թվականի սեպտեմբերին Հակարիի կամուրջը չի անցել և չի ընդգրկվել բռնի տեղահանվածների թվում՝ չնայած բախվում է նույն խնդիրներին։

Ցուցարարներն ակնկալում են, որ փոխվարչապետը կամ կառավարության մեկ այլ ներկայացուցիչ կլուծեն իրենց խնդիրը, թեև մեծ հույսեր չեն կապում։

2025 թվականի հունվարի 1-ից Հայաստանում անշարժ գույք ունեցող 4899 արցախցի բռնի տեղահանվածներ այլևս չեն ստանում «40+10» ծրագրով նախատեսված 10 հազար դրամը (40 հազար դրամ բնակարանի վարձի փոխհատուցում և 10 հազար դրամ՝ կոմունալ վարձերի փոխհատուցում)։ Հատկացվող գումարի չափն աստիճանաբար կնվազի՝ 2025 թվականի հունվարից մարտ կկազմի 50 հազար դրամ, ապրիլից հունիս՝ 40 հազար դրամ, իսկ 2025 թվականի հուլիսից դեկտեմբեր՝ 30 հազար դրամ։ Ապրիլի 1-ից աջակցություն կստանան խոցելի հետևյալ խմբերին դասվող անձինք՝ մինչև 18 տարեկանները կամ հանրակրթական ուսումնական հաստատություններում կամ նախնական մասնագիտական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունում սովորող 18 տարին լրացած անձանց (շուրջ 33 000 մարդ), 63 և ավելի տարեկան անձինք (շուրջ 18 000 մարդ), կերակրողին կորցնելու դեպքում նպաստ կամ կենսաթոշակ ստացող կամ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող կամ ֆունկցիոնալության սահմանափակման խորը կամ ծանր աստիճան ունեցող անձանց (շուրջ 2600 մարդ):

Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանի խոսքով՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին «40+10» աջակցության ծրագիրն ապրիլից միայն հատուկ խմբերի համար շարունակելու մասին Հայաստանի իշխանությունների որոշումը չի քննարկվել Արցախի կառավարության և խորհրդարանի ներկայացուցիչների հետ։

2024 թվականի ընթացքում Armenia Today-ը զրուցել էր տեղահանվածների, պետական ​​պաշտոնյաների, գործատուների և հասարակական գործիչների հետ՝ հասկանալու, թե բռնագաղթից հետո ի՞նչ փուլում է արցախցիների ինտեգրման գործընթացը։

Կարդացեք նաև՝

«Մեկ տարի առանց Արցախի». 2023թ․ ադրբեջանական հարձակման և բնիկ հայերի տեղահանության ժամանակագրություն։

telegram
Tags: աԿՑԻԱԱրցախԱրցախցիներՀայաստանսոցիալական աջակցություն

Հարակից հրապարակումներ

Դավիթ Մանուկյանը Բաքվի բանտից դիմել է Նիկոլ Փաշինյանին

Դավիթ Մանուկյանը Բաքվի բանտից դիմել է Նիկոլ Փաշինյանին

20 Հուլիս 2026 16:44

Բաքվի բանտում ապօրինի պահվող Արցախի Պաշտպանության բանակի նախկին փոխհրամանատար Դավիթ Մանուկյանը հուլիսի 20-ին ուղերձով դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝...

Պետության վրա հույս չկա, 3-րդ երկրի միջոցով կլուծենք հարցը. անհետ կորածների ծնողներ

Պետության վրա հույս չկա, 3-րդ երկրի միջոցով կլուծենք հարցը. անհետ կորածների ծնողներ

20 Հուլիս 2026 13:53

Վախկոտ կառավարություն է, վեց տարի մեր տղաներին չեն գտնում. անհետ կորած զինվորի մայր

Վախկոտ կառավարություն է, վեց տարի մեր տղաներին չեն գտնում. անհետ կորած զինվորի մայր

20 Հուլիս 2026 13:49

Անհետ կորած զինծառայողների ծնողները  ինքնուրույն կորոնեն որդիներին

Անհետ կորած զինծառայողների ծնողները ինքնուրույն կորոնեն որդիներին

20 Հուլիս 2026 12:58

Անհետ կորած զինծառայողների ծնողները ակցիա են իրականացրել Կառավարության շենքի մոտ և մեկ շաբաթ ժամանակ են տվել ՀՀ իշխանություններին՝ իրենց որդիների...

В Армении началась агитационная кампания перед парламентскими выборами

Արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացիները կոչ են արել չզրկել իրենց ընտրելու իրավունքից

20 Հուլիս 2026 10:49

Արտերկրում բնակվող ավելի քան 60 ՀՀ քաղաքացի կոչ է արել չեղարկել ընտրական օրենսգրքում կատարված փոփոխությունը, որով ընտրելու իրավունքից զրկվում են...

Ի՞նչ եղանակ է սպասվում Հայաստանում մարտ ամսին․ Սուրենյանը ներկայացրել է կանխատեսումները

Առաջիկայում գտնվելու ենք տաք հոսանքների ազդեցության ներքո․ Սուրենյան

20 Հուլիս 2026 10:32

Առաջիկա 5 օրերի ընթացքում Հայաստանը գտնվելու է հարավ-արևմտյան տաք օդային հոսանքների ազդեցության տակ, տեղեկացրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն ՊՈԱԿ-ի...

Load More
Xosum
  • Լուրեր
Դավիթ Մանուկյանը Բաքվի բանտից դիմել է Նիկոլ Փաշինյանին

Դավիթ Մանուկյանը Բաքվի բանտից դիմել է Նիկոլ Փաշինյանին

20 Հուլիս 2026 16:44
Էնդի Բըրնհեմը ստանձնել է Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը

Էնդի Բըրնհեմը ստանձնել է Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը

20 Հուլիս 2026 16:30
ՔԿ-ն վարույթ է հարուցել Լոռիում ու Վայոց Ձորում ջրահեղձման դեպքերի առթիվ

ՔԿ-ն վարույթ է հարուցել Լոռիում ու Վայոց Ձորում ջրահեղձման դեպքերի առթիվ

20 Հուլիս 2026 16:21
Տարադրամի փոխարժեքը հուլիսի 20-ին՝ ըստ ԿԲ-ի տվյալների

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 20-ին՝ ըստ ԿԲ-ի տվյալների

20 Հուլիս 2026 16:00
ՌԴ ԱՀԾ-ն Գերմանիային մեղադրել է միջուկային զենքի ստեղծման մեջ

ՌԴ ԱՀԾ-ն Գերմանիային մեղադրել է միջուկային զենքի ստեղծման մեջ

20 Հուլիս 2026 15:35
ՀԿԿ-ն հայտնել է «Ուժեղ Հայաստան»-ի ներկայացուցիչների ձերբակալության մասին

«Ուժեղ Հայաստանի» համակիրներ են ձերբակալվել․ ՀԿԿ

20 Հուլիս 2026 15:17
Լոնդոնի հայկական կինոփառատոնն արևմտահայերեն ֆիլմերի մրցույթ է հայտարարել

Լոնդոնի հայկական կինոփառատոնն արևմտահայերեն ֆիլմերի մրցույթ է հայտարարել

20 Հուլիս 2026 15:00
Лапшин обсудил с МИД Канады применение санкций против азербайджанских чиновников

Լապշինը դատական հայցով է սպառնացել ՀՀ-ին՝ երկիր մուտքն արգելելու համար

20 Հուլիս 2026 14:41
Ֆրանսիայի Միջերկրական ծովի ափին հրդեհի պատճառով տարհանվել է ավելի քան 130 մարդ

Ֆրանսիայի Միջերկրական ծովի ափին հրդեհի պատճառով տարհանվել է ավելի քան 130 մարդ

20 Հուլիս 2026 14:15
Հայաստանի թիմը երկու բրոնզե մեդալ է նվաճել քիմիայի միջազգային օլիմպիադայում

Հայաստանի թիմը երկու բրոնզե մեդալ է նվաճել քիմիայի միջազգային օլիմպիադայում

20 Հուլիս 2026 14:11
Պետության վրա հույս չկա, 3-րդ երկրի միջոցով կլուծենք հարցը. անհետ կորածների ծնողներ

Պետության վրա հույս չկա, 3-րդ երկրի միջոցով կլուծենք հարցը. անհետ կորածների ծնողներ

20 Հուլիս 2026 13:53
Վախկոտ կառավարություն է, վեց տարի մեր տղաներին չեն գտնում. անհետ կորած զինվորի մայր

Վախկոտ կառավարություն է, վեց տարի մեր տղաներին չեն գտնում. անհետ կորած զինվորի մայր

20 Հուլիս 2026 13:49
Փոշեկլանիչ ցանցերը պիտի համատարած լինեն. Ավինյան

Փոշեկլանիչ ցանցերը պիտի համատարած լինեն. Ավինյան

20 Հուլիս 2026 13:46
Пострадавшим при атаках на склады селлерам Wildberries предоставят льготы

Wildberries-ը հերքել է ԱԹՍ-ների պատճառով «Կոլեդինո» պահեստից տարհանման լուրը

20 Հուլիս 2026 13:12
Անհետ կորած զինծառայողների ծնողները  ինքնուրույն կորոնեն որդիներին

Անհետ կորած զինծառայողների ծնողները ինքնուրույն կորոնեն որդիներին

20 Հուլիս 2026 12:58
СМИ: КГД под конец года усилил налоговое давление на бизнес в общинах Армении

Ժամանցի կենտրոնում 300 մլն դրամի ստվերային շրջանառություն է բացահայտվել. ՊԵԿ

20 Հուլիս 2026 12:45
Անհետ կորած զինծառայողների ծնողների ակցիան կառավարության դիմաց (ուղիղ)

Անհետ կորած զինծառայողների ծնողների ակցիան կառավարության դիմաց (ուղիղ)

20 Հուլիս 2026 12:40
Բախումներ Բուենոս Այրեսում՝ Արգենտինայի պարտությունից հետո

Բախումներ Բուենոս Այրեսում՝ Արգենտինայի պարտությունից հետո

20 Հուլիս 2026 12:35
Brent-ի գինը գերազանցել է 90 դոլարն ԱՄՆ-Իրան հակամարտության սրման ֆոնին

Brent-ի գինը գերազանցել է 90 դոլարն ԱՄՆ-Իրան հակամարտության սրման ֆոնին

20 Հուլիս 2026 12:26
ԱՄՆ-ն պատրաստվում է Իրանի դեմ ավելի լայնածավալ պատերազմի

ԱՄՆ-ն պատրաստվում է Իրանի դեմ ավելի լայնածավալ պատերազմի

20 Հուլիս 2026 12:07
Իսպանիան 2-րդ անգամ դարձել է ֆուտբոլի աշխարհի չեմպիոն

Իսպանիան 2-րդ անգամ դարձել է ֆուտբոլի աշխարհի չեմպիոն

20 Հուլիս 2026 11:28
Հայտնի են 23-րդ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հաղթողները

Հայտնի են 23-րդ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հաղթողները

20 Հուլիս 2026 11:23
В Армении началась агитационная кампания перед парламентскими выборами

Արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացիները կոչ են արել չզրկել իրենց ընտրելու իրավունքից

20 Հուլիս 2026 10:49
Ի՞նչ եղանակ է սպասվում Հայաստանում մարտ ամսին․ Սուրենյանը ներկայացրել է կանխատեսումները

Առաջիկայում գտնվելու ենք տաք հոսանքների ազդեցության ներքո․ Սուրենյան

20 Հուլիս 2026 10:32

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 20-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

20 Հուլիս 2026 09:42
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցություն (ուղիղ)

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցություն (ուղիղ)

20 Հուլիս 2026 09:41

Եղանակը Հայաստանում և Արցախում հուլիսի 20-ին

20 Հուլիս 2026 07:30
Կառավարությունը հաստատել է ԵՏՄ և երրորդ կողմի մաքսային տարանցման միասնական համակարգի համաձայնագիրը

Հայաստանում 5 ամսվա ընթացքում բեռնափոխադրումներն աճել են 12,6%-ով

20 Հուլիս 2026 00:38
ՀՀ-ն 2021 թվականից ի վեր վատթարացրել է արդյունքը պետական կառավարման որակի վարկանիշում

ՀՀ-ն 2021 թվականից ի վեր վատթարացրել է արդյունքը պետական կառավարման որակի վարկանիշում

19 Հուլիս 2026 23:45
Армения рассказала в МПА СНГ о разработке платформы для помощи туристам

Հայաստանն ԱՊՀ ՄԽՎ-ում ներկայացրել է զբոսաշրջիկների անվտանգության բարձրացման ծրագիր

19 Հուլիս 2026 23:42
Դավիթ Մանուկյանը Բաքվի բանտից դիմել է Նիկոլ Փաշինյանին
Արցախ

Դավիթ Մանուկյանը Բաքվի բանտից դիմել է Նիկոլ Փաշինյանին

20 Հուլիս 2026 16:44

Բաքվի բանտում ապօրինի պահվող Արցախի Պաշտպանության բանակի նախկին փոխհրամանատար Դավիթ Մանուկյանը հուլիսի 20-ին ուղերձով դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝...

Read moreDetails
Էնդի Բըրնհեմը ստանձնել է Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը
Աշխարհում

Էնդի Բըրնհեմը ստանձնել է Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը

20 Հուլիս 2026 16:30

Մեծ Բրիտանիայի իշխող Լեյբորիստական կուսակցության նոր առաջնորդ Էնդի Բըրնհեմը ստանձնել է վարչապետի պաշտոնը՝ Կառլ III թագավորից ստանալով կառավարություն կազմելու մանդատը,...

Read moreDetails
Xosum
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2026 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ