• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
21 Հուլիս 2026 15:20
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
No Result
View All Result

«Պատրանք է, որ հետո բոլորին հանգիստ կթողնեն». Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից իրական և երկարաժամկետ խաղաղության կոչ է արել

Արցախ, Հայաստան,
07 Մարտ 2025 12:04
ShareShareShare
telegram

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից իրական և երկարաժամկետ խաղաղության կոչ է արել։ 

Հեռախոսազրույցի ընթացքում Վարդանյանն իր ընտանիքի միջոցով փոխանցել է ձայնային հաղորդագրություն, որում կոչ է անում խաղաղություն՝ հիմնված մարդկային հիմնարար արժեքների և արժանապատվության վրա։

Իր խոսքում Վարդանյանը թվարկել է այն պայմանները, որոնց դեպքում Հայաստանն ու Ադրբեջանը կարող են հասնել երկարաժամկետ խաղաղության, ներողություն խնդրել բոլորից, ում, հնարավոր է, վիրավորել է և շնորհակալություն հայտնել ադրբեջանցիներին, որոնց հետ հնարավորություն է ունեցել շփվել գերության մեջ «մարդկային հիմնական արժեքներին հավատարմության համար»։

Վարդանյանն իր ուղերձում ընդգծել է, որ ոչ միայն իրեն ու ևս 15 անձի են դատում, այլ ամբողջ հայությանը։

«Եթե դուք դա չեք հասկանում, ապա սա մեծ խնդիր է, քանի որ սա ամբողջ պատմության, հակամարտության ավարտը չէ, այլ միայն հաջորդ փուլը՝ ի մեծ ափսոսանք կողմերի»,- ընդգծել է նախկին պետնախարարը։

Նա կրկնել է իր խնդրանքը՝ միացնել իր գործը մյուս ամբաստանյալների գործին և ապահովել միջազգային դիտորդների և լրագրողների ներկայությունը դատարաններում։

«Իմ պահանջները նույնն են. եթե ​​դատում ես, դատի՛ր պրոֆեսիոնալ, հրապարակավ, բաց, Ադրբեջանի օրենքներով և բոլոր ընթացակարգերով, բոլորի հետ միասին։ Միջազգային լրագրողների, դիտորդների ներկայությամբ, եթե դուք այնքան վստահ եք, որ ճիշտ եք։ Ինչո՞ւ ինձ առանձնացրեցիք, երբ իմ բոլոր մեղադրանքները հիմնված են ձեր համոզմունքի վրա, որ հանցավոր խմբի անդամ եմ, որին միացել եմ 1987 թվականին։ Մի՛ խախտեք ձեր սեփական օրենքներն ու ընթացակարգերը: Մի՛ կեղծեք փաստաթղթերը, մի՛ շահարկեք փաստաթղթերն ու արձանագրությունները: Ի վերջո, դուք ունեք ամեն ինչ՝ իմ բոլոր գաջեթները, իմ բոլոր փաստաթղթերը, ամբողջովին բաց: Դատարանը մի՛ դարձրեք դատավարության իմիտացիա, շոու։ Եթե դատում ես, ճիշտ դատիր»,- ասվում է նրա ուղերձում։

Վարդանյանն ընդգծել է, որ եթե իրեն մեղադրեն այն ամենի մեջ, ինչ տեղի է ունեցել 1987 թվականից հետո, ինքը պատրաստ է դրա համար կրել ամենախիստ պատիժը, միայն թե դա օգնի խաղաղության ու հանգստության հաստատմանը։

Նա վստահ է, որ բացի դատական ​​գործից, երկարաժամկետ խաղաղության հասնելու համար պետք է կատարել մեծ աշխատանք։

«Դա պատրանք է, որ դուք բոլորդ մենակ կմնաք և հանգիստ կզբաղվեք ձեր գործերով և պարզապես կվայելեք կյանքը՝ չմտածելով այս մասին, այս բոլոր խնդիրների մասին, որոնք դեռ առջևում են»,- ասված է նրա հայտարարության մեջ։

Վարդանյանը համոզված է, որ իսկապես կայուն երկարաժամկետ խաղաղություն հնարավոր է ոչ թե դրա մասին փաստաթուղթ ստորագրելով, այլ այն պետք է իրականացվի առանց երրորդ կողմերի վրա հենվելու։

«Պետք է հիշել, որ մեզ ոչ ոք ոչինչ պարտական չէ, որ միայն ուժեղ մարդկանցով, էլիտա ունեցող, արժանապատվություն և պատիվ ունեցող երկրի հետ կարող են իրական պայմանավորվածություններ ձեռք բերել»,- իր խոսքում ասել է նա։

Այս հարցում, ըստ Վարդանյանի, առանցքային դերն ու ահռելի պատասխանատվությունը վերնախավինն է։

«Սա վերնախավի համար մեծ պատասխանատվություն է, որը վերնախավ է ոչ թե այն պատճառով, որ ունի ավելի շատ փող, կապեր, իշխանություն կամ նույնիսկ խելք, այլ որովհետև հասկանում է, որ ում ավելի շատ են տալիս, ակնկալվում է ավելին անել: Եվ այս իրական վերնախավի համար անձնականը միշտ գալիս է հասարակության առաջ պարտքի հետևից, և ազգի ու երկրի ապագայի համար պատասխանատվությունը միշտ գերադասում է բոլոր անձնական շահերից ու ցանկություններից»,- ասում է Վարդանյանը։

Նախկին պետնախարարը ներողություն է խնդրել նաև Դավիթ Մանուկյանի կնոջից, ով նույնպես գտնվում է ադրբեջանական գերության մեջ։

«Առանձին ուզում եմ ասել մեկ մարդու մասին, ով, ցավոք, ինձ համար մեծ ցավ է այստեղ, ամենածանրը։ Դա Ալվարդն է (Դավիթ Մանուկյանի կինը, ում հետ Ռուբենը մեքենայով մեկնել է Արցախից-խմբ․): Եթե ​​ես մեքենայում չլինեի ու քո ամուսնու հետ միասին չլինեինք, Ալվարդ, նա հիմա քեզ հետ կլիներ։ Կներեք, խնդրում եմ։ Ինձ համար սա ամենադժվար պատիժն է, որ իմ պատճառով այստեղ բոլորիս հետ մեկ ուրիշն է տուժում»,- ասված է նրա հայտարարության մեջ։

Վարդանյանը նաև ներողություն է խնդրել հայրենիքը կորցրած բոլոր արցախցի երեխաներից, որ չկարողացավ անել այն ամենը, ինչ կարող էր և պետք է աներ, որպեսզի դա տեղի չունենար։

«Ուրախ էի այս դժվարին պահին լինել ձեզ հետ, արցախցիների կողքին, մշտապես զգալ ձեր սերը, ջերմությունը, երախտագիտությունն ու վստահությունը։ Ես հպարտ եմ ձեզնով, իսկական պարզ մարդիկ, ովքեր ինձ հարազատ են և անկեղծորեն սիրում եմ բոլորիդ»,- ասված է նրա հայտարարության մեջ։

Նա իրեն երջանիկ մարդ է անվանել, ում Աստված տվել է հիանալի ընտանիք, ընկերներ և եզակի գործընկերների հետ հսկայական թվով նախագծեր իրականացնելու հնարավորություն։ Միաժամանակ՝ նա ընդգծել է, որ իր լավագույն օրերն անցկացրել է Արցախում։

«Շատ բաներ եմ տեսել, բայց իմ կյանքի ամենալավ օրերն այն օրերն էին, երբ, չնայած բոլոր դժվարություններին, շրջափակմանը, ապագայի անորոշությանը, դժվարին պայմաններին, միասին վերականգնեցինք Հակոբավանքը, մի կտոր հաց կիսեցինք և պարեցինք մեր պարերը... Ես ձեզ հետ եմ որպես Ռուբեն Վարդանյան՝ Կառլենի որդի, Ամո Վարդանյանի թոռն ու ժառանգը, նաև՝ արցախցի տատիկով»,- գրել է նա:

2024-ի դեկտեմբերին Բաքուն դատարան էր հանձնել Ադրբեջանում ապօրինի պահվող 15 անձանց, այդ թվում՝ Արցախի նախկին առաջնորդների քրեական գործը։ Նրանք մեղադրվում են 2548 դրվագով։ Հունվարի 17-ին Բաքվում սկսվել էին Արցախի առաջնորդների դատավարությունները:

Գործով անցնում են Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Արայիկ Հարությունյանը և Բակո Սահակյանը, Վարդանյանը, Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը, պաշտպանության նախկին նախարար Լևոն Մնացականյանը, Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի նախկին առաջին տեղակալ Դավիթ Մանուկյանը, ինչպես նաև Գարիկ Մարտիրոսյանը, Մելիքսեթ Փաշայանը, Դավիթ Ալավերդյանը, Գուրգեն Ստեփանյանը, Լևոն Բալայանը, Մադաթ Բաբայանը, Վասիլի Բեգլարյանը և Էրիկ Ղազարյանը: Վարդանյանի գործն առանձին է քննվում։ Նրան սպառնում է ցմահ ազատազրկում Բաքվի բանտում։

Փետրվարի 19-ին նախկին պետնախարարը հացադուլ էր հայտարարել և դիմել աշխարհի առաջնորդներին, միջազգային կազմակերպություններին և իրավապաշտպաններին՝ հորդորելով ուշադրություն դարձնել Բաքվում տեղի ունեցող անօրինական գործընթացներին։

Փետրվարի 26-ին Վարդանյանի փաստաբան Ջարեդ Գենսերը հայտնել էր նրա առողջական վիճակի կտրուկ վատթարացման մասին։

Մարտի 5-ին կայացած ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Փաշինյանը հայտարարել էր, որ խաղաղության պայմանագրի ուղղությամբ գործադրվող ջանքերը մեկն են այն գործողություններից, որը նպաստ կբերի գերիների և մյուս հարցերի լուծմանը։

telegram

Հարակից հրապարակումներ

Դավիթ Մանուկյանը Բաքվի բանտից դիմել է Նիկոլ Փաշինյանին

Դավիթ Մանուկյանը Բաքվի բանտից դիմել է Նիկոլ Փաշինյանին

20 Հուլիս 2026 16:44

Բաքվի բանտում ապօրինի պահվող Արցախի պաշտպանության բանակի նախկին փոխհրամանատար Դավիթ Մանուկյանը հուլիսի 20-ին ուղերձով դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝...

«Արթիկ» ՔԿՀ-ում ստուգումներից հետո կասեցրել են պետի լիազորությունները․ ԶԼՄ

«Արթիկ» ՔԿՀ-ում ստուգումներից հետո կասեցրել են պետի լիազորությունները․ ԶԼՄ

18 Հուլիս 2026 11:54

«Արթիկ» քրեակատարողական հիմնարկում (ՔԿՀ) պարբերաբար իրականացվող ստուգումների ֆոնին կասեցվել են ՔԿՀ պետ Արտակ Ղազարյանի լիազորությունները, գրել է «Հրապարակ» օրաթերթը։ Լրատվամիջոցի...

Եվրոպայի սոցիալիստների կուսակցությունն Ադրբեջանին կոչ է անում ապահովել արցախահայության վերադարձը

ՀԿ-ն հայտնել է Արցախի հուշարձանի նկարը դպրոցից հեռացնելու դեպքի մասին

16 Հուլիս 2026 15:06

Երևանի Անուշավան Տեր-Ղևոնդյանի անվան երաժշտական դպրոցում ցուցահանդես-մրցույթի ժամանակ հեռացրել են աշակերտի՝ Ստեփանակերտի «Մենք ենք, մեր սարերը» հուշարձանը պատկերող նկարը՝ այն...

СМИ: сотрудники госструктур увольняются из-за давления властей

ՔՊ-ն պատրաստվում է ՏԻՄ ընտրություններին. ԶԼՄ

16 Հուլիս 2026 09:50

Իշխող ուժը պատրաստվում է նախատեսված ՏԻՄ ընտրություններին և դիտարկում է համայնքների ղեկավարների հնարավոր թեկնածուների տարբերակներ, գրել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում...

ԱՄՆ-ն ավելի քան 200 մլն դոլար կհատկացնի TRIPP+ հիմնադրամին. այն կղեկավարի Սոկոլովը

ԱՄՆ-ն ավելի քան 200 մլն դոլար կհատկացնի TRIPP+ հիմնադրամին. այն կղեկավարի Սոկոլովը

15 Հուլիս 2026 14:43

Չիկագոյում բնակվող ռուսաստանցի ներդրող Կոնստանտին Սոկոլովը կղեկավարի ԱՄՆ պետդեպարտամենտի TRIPP+ հիմնադրամը, որը կկառավարի Հարավային Կովկասով և Կենտրոնական Ասիայով առևտրային միջանցքի...

Իշխանությունները մտադիր են լուծարել մարզպետարանները․ ԶԼՄ

Իշխանությունները մտադիր են լուծարել մարզպետարանները․ ԶԼՄ

15 Հուլիս 2026 09:45

Իշխանությունները մտադիր են լուծարել մարզպետարանները, հայտնել է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում անելով իր կառավարական աղբյուրներին։ Ըստ թերթի՝ քննարկվող մոդելի համաձայն՝ մարզպետարանների...

Load More
Xosum
  • Լուրեր
Հնդկաստանում սողանքի հետևանքով թունել է փլուզվել. կան զոհեր

Հնդկաստանում սողանքի հետևանքով թունել է փլուզվել. կան զոհեր

21 Հուլիս 2026 14:55
«Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի ճեպազրույցը (ուղիղ)

«Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի ճեպազրույցը (ուղիղ)

21 Հուլիս 2026 14:54
ԿԸՀ-ն հանձնում է պատգամավորների մանդատները (ուղիղ)

ԿԸՀ-ն հանձնում է պատգամավորների մանդատները (ուղիղ)

21 Հուլիս 2026 14:27
Թուրքիայում առաջարկում են անցնել կիսանախագահական կառավարման

Թուրքիայում առաջարկում են անցնել կիսանախագահական կառավարման

21 Հուլիս 2026 14:13
Իրանցիները Ծառուկյանին 14,5 մլն դոլար են պարտք, առերեսում ենք պահանջել․ փաստաբաններ

Իրանցիները Ծառուկյանին 14,5 մլն դոլար են պարտք, առերեսում ենք պահանջել․ փաստաբաններ

21 Հուլիս 2026 14:12
Զինեդին Զիդանը նշանակվել է Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ․ ԶԼՄ

Զինեդին Զիդանը նշանակվել է Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ․ ԶԼՄ

21 Հուլիս 2026 13:51
«Առինջ մոլը» բնականոն գործում է, «Արարատ» գործարանում գույքագրումներ են․ Տոնոյան

«Առինջ մոլը» բնականոն գործում է, «Արարատ» գործարանում գույքագրումներ են․ Տոնոյան

21 Հուլիս 2026 13:42
Դատախազը դադարեցրել է Ծառուկյանի նկատմամբ հարկերից խուսափելու մեղադրանքը․ փաստաբան

Դատախազը դադարեցրել է Ծառուկյանի նկատմամբ հարկերից խուսափելու մեղադրանքը․ փաստաբան

21 Հուլիս 2026 13:29
Վրաններ, ֆուրերով ձուկը կբերենք կառավարության մոտ, 3 ամիս խաբում են. ձկնաբույծ

Վրաններ, ֆուրերով ձուկը կբերենք կառավարության մոտ, 3 ամիս խաբում են. ձկնաբույծ

21 Հուլիս 2026 12:16
Գագիկ Ծառուկյանը Քննչական կոմիտեում է (ուղիղ)

Գագիկ Ծառուկյանը Քննչական կոմիտեում է (ուղիղ)

21 Հուլիս 2026 11:46
Ձկնաբույծները կառավարության շենքի մոտ պահանջում են հանդիպում փոխվարչապետի հետ

Ձկնաբույծները կառավարության շենքի մոտ պահանջում են հանդիպում փոխվարչապետի հետ

21 Հուլիս 2026 11:40
Հորդառատ անձրևը հեղեղել է Թբիլիսիի փողոցները

Հորդառատ անձրևը հեղեղել է Թբիլիսիի փողոցները

21 Հուլիս 2026 11:19
The Guardian: Царукян намерен достроить статую Христа после неудачи на выборах

Ծառուկյանը ՔԿՀ-ից հայտարարել է ՀՀ-ում առաջատար բուհի մասնաճյուղ բացելու ծրագրի մասին

21 Հուլիս 2026 10:39
Ձկնաբույծների բողոքի ակցիան կառավարության շենքի մոտ (ուղիղ)

Ձկնաբույծների բողոքի ակցիան կառավարության շենքի մոտ (ուղիղ)

21 Հուլիս 2026 10:18
«Գազպրոմ Արմենիան» հայտնել է գազամատակարարման պլանային ընդհատումների մասին

«Գազպրոմ Արմենիան» հայտնել է գազամատակարարման պլանային ընդհատումների մասին

21 Հուլիս 2026 09:54

«Արարատցեմենտը» հուլիսին նոր կառավարիչ կունենա․ Պապոյան

21 Հուլիս 2026 09:45
Иран выпустил ракеты в сторону Кувейта и Бахрейна после столкновения с США

Իրանը հայտարարել է Քուվեյթում ամերիկյան ռազմական օբյեկտներին հարվածելու մասին. ԶԼՄ

21 Հուլիս 2026 09:30
СМИ: Тегеран передал Вашингтону ответ и озвучил условия прекращения войны

ԱՄՆ-ն և Իրանը դիտարկում են 10-օրյա հրադադարի առաջարկը. ԶԼՄ

21 Հուլիս 2026 09:22
Փաշինյանը հաստատել է Մխիթար Հայրապետյանի սպասվելիք հրաժարականը

Մխիթար Հայրապետյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից. ԶԼՄ

21 Հուլիս 2026 09:08
ՀԷՑ-ը հայտնել է մայիսի 19-ին ՀՀ-ում էլեկտրաէներգիայի պլանային ընդհատումների մասին

ՀԷՑ-ը հայտնել է հուլիսի 21-ին էլեկտրաէներգիայի պլանային ընդհատումների մասին

21 Հուլիս 2026 08:07

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 21-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

21 Հուլիս 2026 08:02
Եղանակը Հայաստանում և Արցախում հունիսի 29-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում հուլիսի 21-ին

21 Հուլիս 2026 07:35
Կառավարությունը շուրջ 3,5 մլն դոլար է հատկացրել ԱԱԾ տեխնիկական վերազինմանը

«Պատիվ ունեմ» ծրագիրն առաջարկել են ներդնել ԱԱԾ-ում

21 Հուլիս 2026 00:51
Аделия Петросян без ошибок исполнила короткую программу на Олимпийских играх

Ադելիա Պետրոսյանը հայտնել է մարզիչ Էթերի Տուտբերիձեի խմբից հեռանալու մասին

21 Հուլիս 2026 00:15
Երևանում ծառը տապալվել է՝ կոտրելով գազախողովակներ, վնասելով ավտոմեքենաներ․ ԶԼՄ

Երևանում ծառը տապալվել է՝ կոտրելով գազախողովակներ, վնասելով ավտոմեքենաներ․ ԶԼՄ

20 Հուլիս 2026 23:49
Տիգրան Արզաքանցյանը և Նատալյա Ռոտենբերգը պաշտոնապես ամուսնալուծվել են․ ԶԼՄ

Նատալյա Ռոտենբերգը դատի է տվել Տիգրան Արզաքանցյանի որդուն

20 Հուլիս 2026 22:48
Իրանի և ԱՄՆ-ի միջև գործում է հաղորդագրությունների փոխանակման հատուկ կապուղի

Միջնորդներն ԱՄՆ-ին և Իրանին առաջարկում են 10-օրյա զինադադար․ ԶԼՄ

20 Հուլիս 2026 22:17
СМИ: Араик Арутюнян может лишиться поста главы аппарата премьер-министра

Հարությունյանը վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից ազատման դիմում է գրել․ ԶԼՄ

20 Հուլիս 2026 21:37
«Ուժեղ Հայաստանը» մանդատների հետ կապված որոշում դեռ չունի․ Մելոյան

Գոհար Մելոյանն ինքնաբացարկի դիմում է ներկայացրել ԿԸՀ

20 Հուլիս 2026 20:52
Իրանում գտնվող Սուրբ Թադեի վանքի ուխտագնացությանը մասնակցել է ավելի քան 3000 հայ

Իրանում գտնվող Սուրբ Թադեի վանքի ուխտագնացությանը մասնակցել է ավելի քան 3000 հայ

20 Հուլիս 2026 20:12
Հնդկաստանում սողանքի հետևանքով թունել է փլուզվել. կան զոհեր
Աշխարհում

Հնդկաստանում սողանքի հետևանքով թունել է փլուզվել. կան զոհեր

21 Հուլիս 2026 14:55

Հնդկաստանի Սիկիմ նահանգում կառուցվող թունելի փլուզման հետևանքով մահացել է ութ աշխատող, հայտնել է նահանգի գլխավոր նախարար Պրեմ Սինգհ Թամանգը։ Նրա...

Read moreDetails
«Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի ճեպազրույցը (ուղիղ)
Ներքաղաքական

«Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի ճեպազրույցը (ուղիղ)

21 Հուլիս 2026 14:54

Read moreDetails
Xosum
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2026 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ