Սփյուռքում ապրող մեր հայրենակիցների վաստակն անուրանալի է, ֆեյսբուքի իր էջում գրել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը։
«Հայկական արժեքները պահպանելու, տարածելու ջանքերն արժանանում են բարձր գնահատականի՝ «Կոմիտաս» անվանական ոսկե մեդալի։ Հայրենիքի տաղանդավոր զավակներն անկախ հանգամանքներից պետք է մեկ բռունցք դարձած միանան Հայաստանը շենացնելու գործին՝ անկախ կիլոմետրերի հեռավորությունից»,- գրել է Ծառուկյանը:
«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հովանու ներքո Հայաստանի սահմաններից դուրս Կոմիտասի 155 ամյակի առիթով անցկացված մրցանակաբաշխության նոմինանտները «Ծագումով հայեր» հաղորդաշարի մասնակիցներն էին։
Մանրամասները՝ տեսանյութում։
Գեղարքունիքում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխարի ու գառի․ ԶԼՄ
Այսօր՝ հունիսի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում, հայտնում է Shamshyan.com-ը։ Ժամը 05:30-ի սահմաններում Սևան խոշորացված համայնքի Ծաղկունք...



































