ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում անտառային հրդեհների պատճառով զոհերի թիվը հասել է 24-ի, հայտնում է ABC News հեռուստաալիքը՝ վկայակոչելով Լոս Անջելեսի շրջանի դատաբժշկական փորձաքննության դեպարտամենտին։
««Իթոն» հրդեհի հետևանքով 16 և «Պալիսեյդս» հրդեհի հետևանքով 8 մարդու մահ է հաստատվել»,- ասված է հրապարակման մեջ։
Մոտ 105 000 մարդ շարունակում է մնալ պարտադիր տարհանման կարգադրագրերի, 87 000-ը՝ տարհանման նախազգուշացումների ներքո:
Հունվարի 12-ին հրդեհից զոհվածների թիվը հասել էր 16-ի։ ՀՀ ԱԳՆ-ն հունվարի 9-ին տեղեկացրել էր, որ հրդեհների հետևանքով զոհվածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան։
Կարդացեք նաև՝ «Օգնություն Լոս Անջելեսի հրդեհներից տուժածներին. հայկական համայնքի և կազմակերպությունների հետ կապ»։