Սանկտ Պետերբուրգի «Պուլկովո» օդանավակայանը եղանակային վատ պայմանների պատճառով դադարեցրել է աշխատանքը, հայտնել են օդանավակայանից։
Օդանավակայանի ղեկավարությունը դադարեցրել է թռիչքներ ընդունել, որպեսզի թռիչքուղիները մաքրվեն ձյան շերտից։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ սահմանափակումների վերաբերյալ որոշումը ժամանակավոր է։