ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելեսի շրջանում անտառային հրդեհից զոհվածների թիվը հասել է 16-ի, 13 մարդ անհետ կորած է համարվում, գրել է BBC-ն։
Նշվում է, որ շրջանում դեռ չմարված չորս հրդեհ կա։
««Պալիսեյդս» հրդեհը տարածվում է դեպի արևելք և այժմ սպառնում է հարուստ Բրենթվուդ թաղամասին, որտեղ տարհանման հրամաններ են տրվել։ Առաջիկա օրերին սպասվում են ուժգին քամիներ, որոնք կարող են է՛լ ավելի մեծացնել հրդեհները»,- ասված է հրապարակման մեջ։
Հունվարի 10-ին Կալիֆոռնիայում հրդեհից զոհվածների թիվը հասել էր 10-ի։ ՀՀ ԱԳՆ-ն հունվարի 9-ին տեղեկացրել էր, որ հրդեհների հետևանքով զոհվածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան։