«ՆերՈւժ 5.0» տեխնոլոգիական ստարտափ ծրագրի համար Դիլիջան են ժամանել 16 երկրների հայ ստարտափերներ, հայտնում է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։ 28 մասնակիցներ կներկայացնեն իրենց տեխնոլոգիական գաղափարները, կմշակեն դրանք և կդարձնեն կայուն բիզնես։
«Այս տարի առաջին անգամ ծրագրի շրջանակներում ներգրավվել է միջազգային հեղինակավոր աքսելերատոր Plug and Play-ը, որը 6 օր շարունակ կաշխատի ծրագրի մասնակիցների հետ, իսկ միջոցառման ավարտից հետո մեկ ամիս կաշխատի ծրագրի հաղթող ստարտափերների հետ»,- ասվում է հաղորդագրությունում:
Նախարարը «ՆերՈւժ 5.0»-ն անվանել է քայլ սփյուռքի հետ կամուրջներ ստեղծելու և Հայաստանում համահայկական ներուժը կենտրոնացնելու ուղղությամբ։ Ծրագրից հետո մասնակիցները կկարողանան տեղափոխվել Հայաստան և իրենց ներդրումն ունենալ երկրի տեխնոլոգիական ոլորտի զարգացման գործում, նշել է նա։
ԱՄՆ դեսպանատունը հայտարարել է ՀԱԷԿ-ում 3,4 միլիոն դոլար արժողությամբ ժամանակակից մարզական վարժասարքի գործարկման մասին
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հայտարարել է 3,4 միլիոն դոլար արժողությամբ գերժամանակակից ուսումնական վարժասարքի գործարկման մասին, որը կնպաստի Հայկական ԱԷԿ-ի անվտանգ շահագործման...