• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
21 Հուլիս 2026 14:48
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
No Result
View All Result

Փորձագետը պատմել է Հարավային Կովկասի վրա Թրամփի հնարավոր հաղթանակի հետևանքների մասին

Արտաքին քաղաքական, Էքսկլյուզիվ, Կարծիք, Տարածաշրջան,
22 Հուլիս 2024 22:35
ShareShareShare
telegram

ԱՄՆ-ի քաղաքականությունը Հարավային Կովկասի նկատմամբ կարող է էապես փոխվել, եթե ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հաղթի նոյեմբերի 5-ին կայանալիք նախագահական ընտրություններում, Armenia Today-ին տված հարցազրույցում հայտարարել է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը՝ մեկնաբանելով Հայաստան-Ադրբեջան խաղաղ բանակցություններում Վաշինգտոնի դերը և մասնակցության նպատակները։

Ըստ փորձագետի՝ փոփոխություններ կարող են լինել մեկ տարվա ընթացքում։

«Ռուսաստանի կողմից ուկրաինական պատերազմն ընկալվում է որպես պատերազմ ամբողջ հետխորհդային տարածաշրջանի վերաբերյալ, և այստեղ մի քանի ժամանակային նշաձող կա, որից գլխավորն ԱՄՆ-ի ընտրություններն են։ Եթե ​​Թրամփը հաղթի, որն ավելի քան հավանական է, ապա ԱՄՆ-ի քաղաքականությունն այս տարածաշրջանի նկատմամբ կարող է էապես փոխվել։ Ուկրաինային աջակցության նվազեցումը կբերի նրան, որ Ռուսաստանն այդ հակամարտությունում կհաղթի։ Եթե ​​Ռուսաստանը հաղթի Ուկրաինային, ապա պարզ է, որ էապես կփոխվի նաև քաղաքական դասավորվածությունը Հարավային Կովկասում։ Այս ամեն ինչը կարող է տեղի ունենալ մոտ մեկ տարվա ընթացքում։ Այդ ժամանաշրջանում ԱՄՆ ներկայիս վարչակազմը շտապում է Հարավային Կովկասում բոլոր գործընթացները հասցնել ավարտին, որպեսզի այս ամենն անդառնալի դառնա, որպեսզի Թրամփի վարչակարգը գործ ունենա այս փաստի հետ և փորձի պահել այդ ազդեցությունը, այլ ոչ թե նվազեցնել այն»,- պարզաբանել է փորձագետը։

Միքայելյանը հնարավոր է համարել Վաշինգտոնի պասիվությունը Հարավային Կովկասում 2024 թվականի աշնանը նշանակված ԱՄՆ նախագահական ընտրություններից առաջ նախընտրական մրցավազքի ժամանակ։

«Սրանից հետո կսկսվի քարոզարշավը, որը հիմնականում ակտիվ կլինի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին։ Այս ժամանակ ԱՄՆ-ն կպասիվանա, մինչ այդ ամերիկյան արտաքին դիվանագիտական ​​կորպուսն ունակ է լինելու գործել, որովհետև, ի տարբերություն օրինակ Ռուսաստանի, որտեղ ավելի ավտորիտար համակարգ է և ամեն ինչ հիմնականում կախված է առաջնորդից, ԱՄՆ-ում իշխանությունը բաժանված է և ավելի բարձր է միաժամանակ մի քանի ուղղություններով աշխատելու կարողությունը»,- ընդգծել է նա։

Քաղաքագետի խոսքով՝ ԱՄՆ-ն այժմ շահագրգռված է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին մասնակցելու մեջ։ Նա մատնանշել է վերջին շրջանում ամերիկացի պաշտոնյաների անդադար այցելությունները Հայաստան, տարբեր մակարդակներում նրանց գործողությունները, մարզեր այցելությունները։

«Նրանք ուզում են արտաքին քաղաքական ասպարեզում հաստատել իրենց մասնակցությունն այս տարածաշրջանի գործերին, ավելին՝ նույնիսկ գերակայությունը Հայաստանի արտաքին քաղաքական կողմնորոշվածության մեջ։ Հիմա, երբ Հայաստանն սկսել է ՀԱՊԿ-ից դուրս գալու գործընթաց և ամեն ձևով հակառուսական քարոզչություն է տարվում, պարզ է, որ այդ ժամանակ այս ամենը զուգորդված է լինում ԱՄՆ-ի ինտեգրման գործընթացի մեջ, որտեղ պարզ է, որ ԱՄՆ-ն արդեն գերիշխող դեր է ստանձնում Հայաստանի արտաքին կողմնորոշվածության մեջ։ Եվ այս պարագայում արդեն ԱՄՆ-ի միջնորդությունը հայ-ադրբեջանական բանակցություններում դառնում է շատ կարևոր և էական»,- մանրամասնել է փորձագետը։

Միքայելյանը, մեկնաբանելով ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ'Բրայենի հայտարարությունը, թե խաղաղության համաձայնագիրը պայմաններ կստեղծի Կենտրոնական Ասիայից և Ադրբեջանից Հայաստանով բեռնափոխադրումների համար, թվարկել է ԱՄՆ-ի աշխարհաքաղաքական հիմնական խնդիրները Հարավային Կովկասում։

«Այս տարածաշրջանի ամենակարևոր աշխարհաքաղաքական խնդիրները հետևյալն են։ Առաջինը տրանզիտային ուղիների մրցակցությունն է՝ հյուսիս-հարավ և արևմուտք-արևելք։ Երկրորդը՝ այս կամ այն ​​ուժեղ կողմի ռազմաքաղաքական ներկայությունն է, օրինակ՝ Ռուսաստանի, Թուրքիայի, ԱՄՆ-ի, Իրանի և այլն։ Այսպիսով՝ այս մրցակցային պայմաններում ամերիկացիները փորձում են իրենց համար բարենպաստ ծրագրեր իրականացնել։ Նախ արևմուտք-արևելք տարանցիկ գոտին, որը Հարավային Կովկասով միջինասիական ռեսուրսներ է հասցնում դեպի Եվրոպա և հակառակը՝ եվրոպական ապրանքները հասցնում է Միջին Ասիա։ Արևմուտք-արևելքն այլընտրանքային է Ռուսաստանի հետ Եվրոպայի համար տնտեսական հարաբերությունների հետ կապված։ ԱՄՆ-ի համար շատ կարևոր է, որպեսզի Ռուսաստանի և Եվրոպայի միջև տնտեսական կապերը հնարավորինս նվազեցվեն»,- պարզաբանել է քաղաքագետը։

Նա հավելել է, որ ռազմաքաղաքական տեսանկյունից շատ կարևոր է, որ ԱՄՆ-ն դառնա Հարավային Կովկասում գերիշխող ուժ, եթե ստանա տարանցիկ դեր։

«Բայց քանի որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է և բազմաթիվ մակարդակներում հարաբերություններ ունեն, մինչ այս պահն Անկարայի դերն ընդունելի էր։ Մենք Վրաստանում արևմտյան ինտեգրացիայի ընթացքում տեսանք, որ վերջին տասնամյակների ընթացքում թուրքական ազդեցությունն էապես մեծացել է: Պարզ է, որ Թուրքիայի ազդեցությունն Ադրբեջանում չափազանց մեծ է։ Այդտեղ ոչ միայն արևմտյան համատեքստ կա, ավելի շուտ՝ էթնիկական, թյուրքական համատեքստ։ Եվ մնում է Հայաստանը, որը խանգարում է այս ամենին, ուստի Հայաստանը պետք է այս ամենից չտարանջատվի, փորձի գնալ դեպի արևմուտք և ներգրավվի արևմուտք-արևելք գոտիներում, այդ թվում՝ այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի անցկացումը ենթադրվում է այստեղ»,- կարծում է քաղաքագետը։

Միքայելյանը միաժամանակ մատնանշել է այս հարցում Արևմուտքի և ԱՄՆ-ի շտապողականությունը։

«Մենք տեսել ենք, օրինակ, որ 2025 թվականին ռուսական զորախումբը կամ պետք է վերահաստատեր իր ներկայությունն Արցախում, կամ պետք է դուրս գար։ Բայց, սկսած 2022 թվականի աշնանից, Փաշինյանի վրա շատ լուրջ ճնշում է եղել Արևմուտքից, որպեսզի նա հրաժարվի Արցախից, և այս ամենը շուտ վերջանա։ Փաշինյանը Շառլ Միշելի միջնորդությամբ Արցախից հրաժարվել է 2022 թվականի հոկտեմբերի 6-ին և դրանից հետո երկու անգամ վերահաստատել 2023 թվականին։ Այսքանից հետո ռուս խաղաղապահներն Արցախից դուրս են եկել։ Այժմ Ռուսաստանի ռազմական ներկայությունը Հայաստանի տարածքում ևս սեղմվում է, մնում են մի քանի ռազմական օբյեկտներ, այդ թվում՝ ռազմաբազան և Հայաստանի ֆորմալ մասնակցությունը ՀԱՊԿ-ին»,- հավելել է նա։

Փորձագետը նշել է նաև Հայաստանի և ԱՄՆ բանակների համատեղ զորավարժությունները։

«Որոշակի ակտիվ գործընթաց կա, որտեղ ԱՄՆ-ն ցանկանում է փոխհատուցել Վրաստանում իր ազդեցության նվազումը Հայաստանում իր ներկայությամբ։ Օրինակ, նույն զորավարժությունները, որոնք անցկացվել են Հայաստանում, պետք է անցկացվեին Վրաստանում, այնտեղ չեղարկվեցին, որովհետև ԱՄՆ-ն ​​դժգոհ էր Վրաստանի քաղաքականությունից, և տեղափոխվել են Հայաստան։ Այսպիսով՝ մենք այստեղ տեսնում ենք ուղղակի քաղաքական միտում, որը քիչ-քիչ զարգանում է ԱՄՆ-ի կողմից»,- եզրափակել է Միքայելյանը։

Հուլիսի 21-ին Բայդենը հայտարարել էր մրցապայքարից դուրս գալու մասին։ Նա ասել էր, որ կենտրոնանալու է «միայն իր պաշտոնավարման մնացած ժամանակահատվածում նախագահի պարտականությունները կատարելու վրա»: Դեմոկրատական ​​կուսակցության ներկայացուցիչները Բայդենին փոխարինող գտնելու անհրաժեշտության մասին սկսել էին խոսել ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի հետ հեռուստաբանավեճում 81-ամյա նախագահի անհաջող ելույթից հետո։ Հուլիսի 17-ին Բայդենը չէր բացառել առողջական խնդիրների դեպքում նախագահական ընտրապայքարից դուրս գալու հնարավորությունը։

CBS-ն հուլիսի 22-ին գրել էր, որ ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը կարող է օգոստոսի 1-ին առաջադրվել Դեմոկրատական ​​կուսակցության նախագահի թեկնածու։ ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները կանցկացվեն 2024 թվականի նոյեմբերի 5-ին։

Քաղաքագետ, միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը հուլիսի 22-ին նախագահական մրցապայքարից դուրս գալու Բայդենի որոշումը «շատ իմաստուն քայլ» էր անվանել։ Նա հիշեցրել էր, որ Բայդենը «Հայաստանի լավագույն բարեկամներից էր» սենատոր աշխատած տարիներին։

Մանրամասները՝ տեսանյութում։

telegram
Tags: Armenia Today հարցազրույցАрменияИнтервью Armenia TodayЭксклюзивԱդրբեջանԱՄՆԱՄՆ նախագահական ընտրություններթրամփՀայաստանՀրանտ Միքայելյան

Հարակից հրապարակումներ

Թուրքիայում առաջարկում են անցնել կիսանախագահական կառավարման

Թուրքիայում առաջարկում են անցնել կիսանախագահական կառավարման

21 Հուլիս 2026 14:13

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունում սահմանադրական բարեփոխումների շրջանակում քննարկում են կառավարման կիսանախագահական համակարգի անցնելու հնարավորությունը, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում...

Հորդառատ անձրևը հեղեղել է Թբիլիսիի փողոցները

Հորդառատ անձրևը հեղեղել է Թբիլիսիի փողոցները

21 Հուլիս 2026 11:19

Թբիլիսիում հուլիսի 20-ի լույս 21-ի գիշերը տեղացած հորդառատ անձրևը հեղեղել է փողոցներ, բակեր և նկուղներ, վնասել ճանապարհահատվածներ ու ենթակառուցվածքներ, հայտնում...

ԱՄՆ-ն պատրաստվում է Իրանի դեմ ավելի լայնածավալ պատերազմի

ԱՄՆ-ն պատրաստվում է Իրանի դեմ ավելի լայնածավալ պատերազմի

20 Հուլիս 2026 12:07

ԱՄՆ վարչակազմը պատրաստվում է Իրանի դեմ ավելի լայնածավալ պատերազմի և մեծացնում է տարածաշրջանում ռազմական ինքնաթիռների թիվը, հայտնել է The Washington...

Ադրբեջանում զենքի փորձարկման զորավարժարանում հրդեհ է բռնկվել

Ադրբեջանում զենքի փորձարկման զորավարժարանում հրդեհ է բռնկվել

19 Հուլիս 2026 18:24

Ադրբեջանի ռազմարդյունաբերական «Ազերսիլահ» հոլդինգի զորավարժարանում հրդեհ է բռնկվել, հայտնել են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղում անելով երկրի Պաշտպանության արդյունաբերության նախարարությանը։ Ադրբեջանի պաշտպանության...

«Ռոսակկրեդիտացիան» կասեցրել է հայկական սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերը

«Ռոսակկրեդիտացիան» կասեցրել է հայկական սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերը

19 Հուլիս 2026 00:09

ՌԴ հավատարմագրման դաշնային ծառայությունը («Ռոսակկրեդիտացիա») հայտարարել է, որ առաջին անգամ կասեցրել է Հայաստանի սերտիֆիկացման մարմինների կողմից տրված մի շարք փաստաթղթեր։...

Ռուսաստանը պատրաստ է օգնել Բաքվին և Երևանին տրանսպորտային հարցերում․ Լավրով

18 Հուլիս 2026 20:21

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հաստատել է Մոսկվայի պատրաստակամությունը՝ օգնելու Երևանին և Բաքվին տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակման և...

Load More
Xosum
  • Լուրեր
ԿԸՀ-ն հանձնում է պատգամավորների մանդատները (ուղիղ)

ԿԸՀ-ն հանձնում է պատգամավորների մանդատները (ուղիղ)

21 Հուլիս 2026 14:27
Թուրքիայում առաջարկում են անցնել կիսանախագահական կառավարման

Թուրքիայում առաջարկում են անցնել կիսանախագահական կառավարման

21 Հուլիս 2026 14:13
Իրանցիները Ծառուկյանին 14,5 մլն դոլար են պարտք, առերեսում ենք պահանջել․ փաստաբաններ

Իրանցիները Ծառուկյանին 14,5 մլն դոլար են պարտք, առերեսում ենք պահանջել․ փաստաբաններ

21 Հուլիս 2026 14:12
Զինեդին Զիդանը նշանակվել է Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ․ ԶԼՄ

Զինեդին Զիդանը նշանակվել է Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ․ ԶԼՄ

21 Հուլիս 2026 13:51
«Առինջ մոլը» բնականոն գործում է, «Արարատ» գործարանում գույքագրումներ են․ Տոնոյան

«Առինջ մոլը» բնականոն գործում է, «Արարատ» գործարանում գույքագրումներ են․ Տոնոյան

21 Հուլիս 2026 13:42
Դատախազը դադարեցրել է Ծառուկյանի նկատմամբ հարկերից խուսափելու մեղադրանքը․ փաստաբան

Դատախազը դադարեցրել է Ծառուկյանի նկատմամբ հարկերից խուսափելու մեղադրանքը․ փաստաբան

21 Հուլիս 2026 13:29
Վրաններ, ֆուրերով ձուկը կբերենք կառավարության մոտ, 3 ամիս խաբում են. ձկնաբույծ

Վրաններ, ֆուրերով ձուկը կբերենք կառավարության մոտ, 3 ամիս խաբում են. ձկնաբույծ

21 Հուլիս 2026 12:16
Գագիկ Ծառուկյանը Քննչական կոմիտեում է (ուղիղ)

Գագիկ Ծառուկյանը Քննչական կոմիտեում է (ուղիղ)

21 Հուլիս 2026 11:46
Ձկնաբույծները կառավարության շենքի մոտ պահանջում են հանդիպում փոխվարչապետի հետ

Ձկնաբույծները կառավարության շենքի մոտ պահանջում են հանդիպում փոխվարչապետի հետ

21 Հուլիս 2026 11:40
Հորդառատ անձրևը հեղեղել է Թբիլիսիի փողոցները

Հորդառատ անձրևը հեղեղել է Թբիլիսիի փողոցները

21 Հուլիս 2026 11:19
The Guardian: Царукян намерен достроить статую Христа после неудачи на выборах

Ծառուկյանը ՔԿՀ-ից հայտարարել է ՀՀ-ում առաջատար բուհի մասնաճյուղ բացելու ծրագրի մասին

21 Հուլիս 2026 10:39
Ձկնաբույծների բողոքի ակցիան կառավարության շենքի մոտ (ուղիղ)

Ձկնաբույծների բողոքի ակցիան կառավարության շենքի մոտ (ուղիղ)

21 Հուլիս 2026 10:18
«Գազպրոմ Արմենիան» հայտնել է գազամատակարարման պլանային ընդհատումների մասին

«Գազպրոմ Արմենիան» հայտնել է գազամատակարարման պլանային ընդհատումների մասին

21 Հուլիս 2026 09:54

«Արարատցեմենտը» հուլիսին նոր կառավարիչ կունենա․ Պապոյան

21 Հուլիս 2026 09:45
Иран выпустил ракеты в сторону Кувейта и Бахрейна после столкновения с США

Իրանը հայտարարել է Քուվեյթում ամերիկյան ռազմական օբյեկտներին հարվածելու մասին. ԶԼՄ

21 Հուլիս 2026 09:30
СМИ: Тегеран передал Вашингтону ответ и озвучил условия прекращения войны

ԱՄՆ-ն և Իրանը դիտարկում են 10-օրյա հրադադարի առաջարկը. ԶԼՄ

21 Հուլիս 2026 09:22
Փաշինյանը հաստատել է Մխիթար Հայրապետյանի սպասվելիք հրաժարականը

Մխիթար Հայրապետյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից. ԶԼՄ

21 Հուլիս 2026 09:08
ՀԷՑ-ը հայտնել է մայիսի 19-ին ՀՀ-ում էլեկտրաէներգիայի պլանային ընդհատումների մասին

ՀԷՑ-ը հայտնել է հուլիսի 21-ին էլեկտրաէներգիայի պլանային ընդհատումների մասին

21 Հուլիս 2026 08:07

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 21-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

21 Հուլիս 2026 08:02
Եղանակը Հայաստանում և Արցախում հունիսի 29-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում հուլիսի 21-ին

21 Հուլիս 2026 07:35
Կառավարությունը շուրջ 3,5 մլն դոլար է հատկացրել ԱԱԾ տեխնիկական վերազինմանը

«Պատիվ ունեմ» ծրագիրն առաջարկել են ներդնել ԱԱԾ-ում

21 Հուլիս 2026 00:51
Аделия Петросян без ошибок исполнила короткую программу на Олимпийских играх

Ադելիա Պետրոսյանը հայտնել է մարզիչ Էթերի Տուտբերիձեի խմբից հեռանալու մասին

21 Հուլիս 2026 00:15
Երևանում ծառը տապալվել է՝ կոտրելով գազախողովակներ, վնասելով ավտոմեքենաներ․ ԶԼՄ

Երևանում ծառը տապալվել է՝ կոտրելով գազախողովակներ, վնասելով ավտոմեքենաներ․ ԶԼՄ

20 Հուլիս 2026 23:49
Տիգրան Արզաքանցյանը և Նատալյա Ռոտենբերգը պաշտոնապես ամուսնալուծվել են․ ԶԼՄ

Նատալյա Ռոտենբերգը դատի է տվել Տիգրան Արզաքանցյանի որդուն

20 Հուլիս 2026 22:48
Իրանի և ԱՄՆ-ի միջև գործում է հաղորդագրությունների փոխանակման հատուկ կապուղի

Միջնորդներն ԱՄՆ-ին և Իրանին առաջարկում են 10-օրյա զինադադար․ ԶԼՄ

20 Հուլիս 2026 22:17
СМИ: Араик Арутюнян может лишиться поста главы аппарата премьер-министра

Հարությունյանը վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից ազատման դիմում է գրել․ ԶԼՄ

20 Հուլիս 2026 21:37
«Ուժեղ Հայաստանը» մանդատների հետ կապված որոշում դեռ չունի․ Մելոյան

Գոհար Մելոյանն ինքնաբացարկի դիմում է ներկայացրել ԿԸՀ

20 Հուլիս 2026 20:52
Իրանում գտնվող Սուրբ Թադեի վանքի ուխտագնացությանը մասնակցել է ավելի քան 3000 հայ

Իրանում գտնվող Սուրբ Թադեի վանքի ուխտագնացությանը մասնակցել է ավելի քան 3000 հայ

20 Հուլիս 2026 20:12
Защита Баграта Галстаняна ходатайствовала о его участии в собрании епископов ААЦ

ՄԱԿ-ի սպասվող եզրակացությունը կարող է հանգեցնել «Սրբազան շարժման» գործի կարճմանը

20 Հուլիս 2026 19:19

Ջրի 14 նմուշառման կետերից 3-ում արձանագրվել են շեղումներ․ ՀՎԿԱԿ

20 Հուլիս 2026 18:37
ԿԸՀ-ն հանձնում է պատգամավորների մանդատները (ուղիղ)
Ներքաղաքական

ԿԸՀ-ն հանձնում է պատգամավորների մանդատները (ուղիղ)

21 Հուլիս 2026 14:27

Read moreDetails
Թուրքիայում առաջարկում են անցնել կիսանախագահական կառավարման
Արտաքին քաղաքական

Թուրքիայում առաջարկում են անցնել կիսանախագահական կառավարման

21 Հուլիս 2026 14:13

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունում սահմանադրական բարեփոխումների շրջանակում քննարկում են կառավարման կիսանախագահական համակարգի անցնելու հնարավորությունը, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում...

Read moreDetails
Xosum
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2026 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ