Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակվողը մահապատժի է դատապարտվել, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Իրանի արդարադատության նախարարությանը։
Յասին Հուսեյնզադեն 2023 թվականի հունվարի 27-ին հարձակվել էր Թեհրանում Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցչության վրա և սպանել անվտանգության ծառայության ղեկավարին։ Զինված հարձակումը հետ մղելիս վիրավորվել էին դեսպանատան ևս երկու աշխատակից։ Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Նասեր Կանաանին խստորեն դատապարտել էր զինված հարձակումը և հայտնել, որ նախաքննության արդյունքների համաձայն՝ հարձակման հետևում անձնական դրդապատճառներ են եղել:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը տեղի ունեցածն անվանել էր «ահաբեկչական հարձակում», որից հետո դեսպանատան աշխատակիցները Թեհրանից տարհանվել էին Բաքու։
ԵՄ-ն կվերաուղղորդի Aspides առաքելությունը Հորմուզի ականազերծման համար
Եվրոպական միությունը պետք է վերաուղղորդի Կարմիր ծովում իրականացվող իր Aspides ռազմածովային առաքելությունը դեպի Հորմուզի նեղուց, «երբ պայմանները թույլ տան» այնտեղ...






































