Մարտի 6-ին ցիկլոնի անցմամբ պայմանավորված՝ հանրապետության տարածքում սպասվում է քամու ուժգնացում։ Շիրակում, Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում, Արագածոտնում, Վայոց ձորում, Կոտայքում, Սյունիքում և Արցախում 27-32մ/վ արագությամբ, Արմավիրում, Արարատում և Երևանում՝ մինչև 17-20մ/վ։
Երևանում այսօր ցերեկը, մարտի 7-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև:Մարտի 7-ի ցերեկը, 8-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 6-ին սպասվում է քամու ուժգնացում 17-20մ/վ։
Հանրապետության տարածքում մարտի 7-ին առանձին շրջաններում, 6-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ: Մարտի 8-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավային 7-10մ/վ, մարտի 7-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 18-22մ/վ, 6-ին՝ 27-32մ/վ:
Օդի ջերմաստիճանը մարտի 6-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 6-9, գիշերը՝ 3-5 աստիճանով:
Արցախում այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ, վաղը՝ անձրև։