• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
20 Հուլիս 2026 19:45
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
No Result
View All Result

Ռուբեն Վարդանյանը՝ Արցախ տեղափոխվելու և Արցախի անվտանգության և զարգացման ճակատ ստեղծելու մասին

Արցախ, Հայաստան, Քաղաքականություն,
01 Սեպտեմբեր 2022 16:20
ShareShareShare
Կոչ ենք անում Բաքվին Ղարաբաղի բնակչությանը չդարձնել Երևանի հետ տարաձայնությունների պատանդ. Զախարովա
telegram

Ռուբեն Վարդանյանը հայտարարել է Արցախ տեղափոխվելու և Արցախի անվտանգության և զարգացման ճակատ ստեղծելու որոշման մասին։ Նա ողջ աշխարհի հայությանը կոչ  է արել միանալու հանուն Արցախի պայքարին, քանի որ Արցախը համարում է «հայության  արմատներն ու հիմքը»։  «Մեզ՝ հայերիս համար հասել է գոյաբանական Սարդարապատի պահը։ Այն չենք զգում, ինչպես չենք զգում ճառագայթումը: Բայց եթե բոլորս միասին ուս ուսի չտանք, կկորցնենք այն, ինչ մեր հենարանն է», - ասել է Ռ. Վարդանյանը։

Նա ասել է նաև, որ հրաժարվել է Ռուսաստանի քաղաքացիությունից՝ որպես Հայաստանի քաղաքացի Արցախ գալու համար, «որովհետև այդպես է ճիշտ»։

Բացի այդ, Վարդանյանը դիմել է Ադրբեջանին՝ կոչ անելով դադարեցնել զսպանակը սեղմել. «Մենք թույլ չենք տա, որ դուք աստիճանաբար այստեղից դուրս մղեք հայերին։ Դա անհնար է»։

Վարդանյանը շնորհակալություն  է հայտնել  ռուսաստանցի խաղաղապահներին Արցախում: «Կարծում եմ, այդ մանդատը պետք է ամրապնդվի այնքան ժամանակ, քանի դեռ մենք պատրաստ չենք լինի ինքներս լիարժեքորեն ապահովել:

Արցախի ժողովրդի անվտանգությունը»,-ավելացրել է նա:

Վարդանյանը նաև համաշխարհային հանրության ուշադրությունն է հրավիրել 21-րդ դարում էթնիկ զտումների անթույլատրելիության վրա։

Ռուբեն Վարդանյանի սեպտեմբերի 1-ի տեսաուղերձը տեսագրվել է Արցախում, աշխարհի հնագույն ծառերից մեկի՝  ավելի քան 2000 տարեկան Տնջրի ծառի մոտ։

«Այսօր արցախցիները հոգեբանական ծանր ճգնաժամ են ապրում, վստահություն չունեն վաղվա օրվա նկատմամբ։ Երկու պատերազմ տարած և անկախության համար պայքարում իրենց հարազատներին ու մերձավորներին կորցրած արցախցիներն իրենց լքված ու մոռացված  են զգում։ Կարծում եմ, որ 2020 թվականի պատերազմից հետո մենք՝ ողջ աշխարհի հայերս, պարտավոր ենք արցախցիների հետ լինել։ Մենք պետք է նրանց աջակցենք ոչ միայն խորհրդանշական կերպով, այլև օգնենք գործնական աշխատանքով։ Սա հայության կենտրոնն է, որը մեզ համար միշտ եղել է իրական զորության վայր, և մենք չենք կարող թույլ տալ, որ այն ամենը, ինչ հազարավոր տարիներ ստեղծել են մեր նախնիները, մոռացության մատնվի»,- ասել է նա

«Ուզում եմ դիմել մեր հարևաններին, որոնք հաճախ շատ ագրեսիվ հռետորաբանություն են գործածում. ուզում եմ նրանց ասել՝ դադարեցրեք սեղմել զսպանակը։ Սա վտանգավոր ու անհեռատես ճանապարհ է, և կիրառվող ուժն անպայման մի օր բումերանգի պես ետ կհարվածի։ Պետք է հասկանաք, որ մենք՝ հայերս, թույլ չենք տա, որ Արցախում էթնիկ զտումներ տեղի ունենան։ Մենք թույլ չենք տա, որ հայերին աստիճանաբար դուրս մղեք այստեղից։ Դա անհնար է, քանի որ սա հայության պատմական հայրենիքն է, սա հայոց ինքնության բնօրրանն է։ Այստեղ Մեսրոպ Մաշտոցը հիմնել է իր առաջին դպրոցը, որտեղ երեխաները սովորել են հայերեն տառերը։ Սա այն վայրն է, որտեղ թաղված են հազարավոր տարիներ այստեղ ապրած հսկայական թվով հայերի նախնիները։

Ուզում եմ երախտագիտությունս հայտնել Ադրբեջանում Ֆրանսիայի և ԱՄՆ դեսպաններին, որոնք չգնացին Շուշի ու Հադրութ՝  հստակ  նշելով, որ կարգավիճակը որոշված չէ։ Համոզված եմ, որ Արցախի ապագա կարգավիճակը կարող է որոշել միայն միջազգային հանրությունը, որտեղ անպայման պետք է ներկայացված լինեն բուն Արցախի բնակիչները և Ռուսաստանը, Ֆրանսիան ու Ամերիկան»,- նշել է Վարդանյանը։

Դիմելով հայրենակիցներին՝ Վարդանյանն ասել է, որ այսօր մենք կանգնած ենք գրեթե նույն իրավիճակի առջև, ինչ 100 տարի առաջ, երբ հայությունը, ուժերը հավաքած, առաց զենք ունենալու հրաշք գործեց՝ Սարդարապատում կանգնեցնելով թշնամուն։ Սարդարապատը սոսկ ճակատամարտ չէ, այն ազգի վերածննդի և ամենադժվար ու օրհասական պահին պաշտպանվելու կարողության խորհրդանիշն է։ Հիմա համայն հայության համար վրա է հասել գոյաբանական Սարդարապատը։ Նո'ր Սարդարապատը։ Այն ռազմական չէ, այլ նման է ճառագայթման, որը չես տեսնում ու չես զգում, և քեզ թվում է, թե ոչինչ չի կատարվում։ Իրականում սակայն ճառագայթումը ոչնչացնում է ապրող ամեն բան: Մենք պետք է արթնանանք։ Մեզանից յուրաքանչյուրը պետք է ամեն բան անի, որ կասեցնի այս աղետը, որը մահացու է լինելու՝ անկախ նրանից, թե որտեղ ենք ապրում։

Նա տեղեկացրել է, որ երկու շաբաթ առաջ առաջարկել է ստեղծել Արցախի անվտանգության և զարգացման ճակատ՝ համախմբելու համար բոլոր հոգատար մարդկանց, ողջ հայությանը։ 

«Այսօր իշխանություններն ակնհայտորեն չունեն Արցախի խնդիրները լուծելու ռեսուրսներ կամ ցանկություն։ Միայն միասին, միավորված մեկ միասնական ճակատում, մենք կկարողանանք կասեցնել սողացող պատերազմը, որը շարունակվում է մի քանի տասնամյակ։ Միայն հզոր, զարգացած Արցախը, որտեղ մարդիկ հավատում են ապագային, կարող է դառնալ մի վայր, որտեղ երբեք չեն հնչի կրակոցներ»,- ասել է Վարդանյանը։

Միլիարդատեր Ռուբեն Վարդանյանի ռուսական ողջ ակտիվները ՌԴ քաղաքացիությունից հրաժարվելուց և Լեռնային Ղարաբաղ տեղափոխվելուց հետո կփոխանցվեն ընտանեկան հիմնադրամին։

«Ես ամեն ինչ կտամ գործընկերների ղեկավարությանը և կփոխանցեմ ընտանեկան հիմնադրամին», - РБК- ին ասել է Վարդանյանը՝ պատասխանելով իր ռուսական ակտիվների մասին հարցին։

 

 

 

 

telegram
Tags: ԱրցախԱրցախի անվտանգության և զարգացման ճակատՌուբեն Վարդանյան

Հարակից հրապարակումներ

Ընդդիմադիր կին պատգամավորները կոչ են անում վերանայել Մանուկյանի կալանքը

Արեգնազ Մանուկյանի փաստաբանները բողոքարկել են նրա երկամսյա կալանքի որոշումը

20 Հուլիս 2026 18:17

«Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանի փաստաբանական թիմը բողոք է ներկայացրել վերաքննիչ քրեական դատարան՝ ընդդեմ առաջին ատյանի դատարանի կողմից...

Դավիթ Մանուկյանը Բաքվի բանտից դիմել է Նիկոլ Փաշինյանին

Դավիթ Մանուկյանը Բաքվի բանտից դիմել է Նիկոլ Փաշինյանին

20 Հուլիս 2026 16:44

Բաքվի բանտում ապօրինի պահվող Արցախի Պաշտպանության բանակի նախկին փոխհրամանատար Դավիթ Մանուկյանը հուլիսի 20-ին ուղերձով դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝...

ՀԿԿ-ն հայտնել է «Ուժեղ Հայաստան»-ի ներկայացուցիչների ձերբակալության մասին

«Ուժեղ Հայաստանի» համակիրներ են ձերբակալվել․ ՀԿԿ

20 Հուլիս 2026 15:17

«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրներ են ձերբակալվել։ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն ձայնագրություն է հրապարակել և նրանց մեղադրել Արարատի մարզի Մասիս համայնքի մի...

Лапшин обсудил с МИД Канады применение санкций против азербайджанских чиновников

Լապշինը դատական հայցով է սպառնացել ՀՀ-ին՝ երկիր մուտքն արգելելու համար

20 Հուլիս 2026 14:41

Ռուս-իսրայելական բլոգեր և լրագրող Ալեքսանդր Լապշինը հայտարարել է, որ կարող է իրավական գործընթաց նախաձեռնել Հայաստանի դեմ, եթե երկիր մուտք գործելու...

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 20-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

20 Հուլիս 2026 09:42

Հայաստանի առևտրային բանկերը հուլիսի 18-ին ԱՄՆ դոլարը գնում են 363,23 դրամ միջին գնով, վաճառում՝ 368,02 դրամով, տեղեկանում ենք Rate.am կայքից:...

ՀՀ-ն 2021 թվականից ի վեր վատթարացրել է արդյունքը պետական կառավարման որակի վարկանիշում

ՀՀ-ն 2021 թվականից ի վեր վատթարացրել է արդյունքը պետական կառավարման որակի վարկանիշում

19 Հուլիս 2026 23:45

Հայաստանը 64-րդ տեղն է զբաղեցրել 120 երկրների շարքում Չանդլերի պատշաճ պետական կառավարման 2026 թվականի ինդեքսում (CGGI)՝ զիջելով Ադրբեջանին, որը հայտնվել...

Load More
Xosum
  • Լուրեր
Защита Баграта Галстаняна ходатайствовала о его участии в собрании епископов ААЦ

ՄԱԿ-ի սպասվող եզրակացությունը կարող է հանգեցնել «Սրբազան շարժման» գործի կարճմանը

20 Հուլիս 2026 19:19

Ջրի 14 նմուշառման կետերից 3-ում արձանագրվել են շեղումներ․ ՀՎԿԱԿ

20 Հուլիս 2026 18:37
Власти предупредили о резком повышении уровня воды в реках Армении из-за циклона

Դատարանը Ռոման Բաղդասարյանին պարտավորեցրել է հերքել Քյոխի մասին տեղեկությունները

20 Հուլիս 2026 18:29
Ընդդիմադիր կին պատգամավորները կոչ են անում վերանայել Մանուկյանի կալանքը

Արեգնազ Մանուկյանի փաստաբանները բողոքարկել են նրա երկամսյա կալանքի որոշումը

20 Հուլիս 2026 18:17
Սերժ Սարգսյանի հանդեպ հետապնդում է սկսվել «Սև բերդն» օտարելու մեղադրանքով

Սերժ Սարգսյանի հանդեպ հետապնդում է սկսվել «Սև բերդն» օտարելու մեղադրանքով

20 Հուլիս 2026 17:32
«Վեոլիա ջրի» դեմ հայցեր են նախապատրաստվելու

«Վեոլիա Ջուրն» արձագանքել է խմելու ջրի որակի մասին պնդումներին

20 Հուլիս 2026 17:26
Դավիթ Մանուկյանը Բաքվի բանտից դիմել է Նիկոլ Փաշինյանին

Դավիթ Մանուկյանը Բաքվի բանտից դիմել է Նիկոլ Փաշինյանին

20 Հուլիս 2026 16:44
Էնդի Բըրնհեմը ստանձնել է Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը

Էնդի Բըրնհեմը ստանձնել է Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը

20 Հուլիս 2026 16:30
ՔԿ-ն վարույթ է հարուցել Լոռիում ու Վայոց Ձորում ջրահեղձման դեպքերի առթիվ

ՔԿ-ն վարույթ է հարուցել Լոռիում ու Վայոց Ձորում ջրահեղձման դեպքերի առթիվ

20 Հուլիս 2026 16:21
Տարադրամի փոխարժեքը հուլիսի 20-ին՝ ըստ ԿԲ-ի տվյալների

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 20-ին՝ ըստ ԿԲ-ի տվյալների

20 Հուլիս 2026 16:00
ՌԴ ԱՀԾ-ն Գերմանիային մեղադրել է միջուկային զենքի ստեղծման մեջ

ՌԴ ԱՀԾ-ն Գերմանիային մեղադրել է միջուկային զենքի ստեղծման մեջ

20 Հուլիս 2026 15:35
ՀԿԿ-ն հայտնել է «Ուժեղ Հայաստան»-ի ներկայացուցիչների ձերբակալության մասին

«Ուժեղ Հայաստանի» համակիրներ են ձերբակալվել․ ՀԿԿ

20 Հուլիս 2026 15:17
Լոնդոնի հայկական կինոփառատոնն արևմտահայերեն ֆիլմերի մրցույթ է հայտարարել

Լոնդոնի հայկական կինոփառատոնն արևմտահայերեն ֆիլմերի մրցույթ է հայտարարել

20 Հուլիս 2026 15:00
Лапшин обсудил с МИД Канады применение санкций против азербайджанских чиновников

Լապշինը դատական հայցով է սպառնացել ՀՀ-ին՝ երկիր մուտքն արգելելու համար

20 Հուլիս 2026 14:41
Ֆրանսիայի Միջերկրական ծովի ափին հրդեհի պատճառով տարհանվել է ավելի քան 130 մարդ

Ֆրանսիայի Միջերկրական ծովի ափին հրդեհի պատճառով տարհանվել է ավելի քան 130 մարդ

20 Հուլիս 2026 14:15
Հայաստանի թիմը երկու բրոնզե մեդալ է նվաճել քիմիայի միջազգային օլիմպիադայում

Հայաստանի թիմը երկու բրոնզե մեդալ է նվաճել քիմիայի միջազգային օլիմպիադայում

20 Հուլիս 2026 14:11
Պետության վրա հույս չկա, 3-րդ երկրի միջոցով կլուծենք հարցը. անհետ կորածների ծնողներ

Պետության վրա հույս չկա, 3-րդ երկրի միջոցով կլուծենք հարցը. անհետ կորածների ծնողներ

20 Հուլիս 2026 13:53
Վախկոտ կառավարություն է, վեց տարի մեր տղաներին չեն գտնում. անհետ կորած զինվորի մայր

Վախկոտ կառավարություն է, վեց տարի մեր տղաներին չեն գտնում. անհետ կորած զինվորի մայր

20 Հուլիս 2026 13:49
Փոշեկլանիչ ցանցերը պիտի համատարած լինեն. Ավինյան

Փոշեկլանիչ ցանցերը պիտի համատարած լինեն. Ավինյան

20 Հուլիս 2026 13:46
Пострадавшим при атаках на склады селлерам Wildberries предоставят льготы

Wildberries-ը հերքել է ԱԹՍ-ների պատճառով «Կոլեդինո» պահեստից տարհանման լուրը

20 Հուլիս 2026 13:12
Անհետ կորած զինծառայողների ծնողները  ինքնուրույն կորոնեն որդիներին

Անհետ կորած զինծառայողների ծնողները ինքնուրույն կորոնեն որդիներին

20 Հուլիս 2026 12:58
СМИ: КГД под конец года усилил налоговое давление на бизнес в общинах Армении

Ժամանցի կենտրոնում 300 մլն դրամի ստվերային շրջանառություն է բացահայտվել. ՊԵԿ

20 Հուլիս 2026 12:45
Անհետ կորած զինծառայողների ծնողների ակցիան կառավարության դիմաց (ուղիղ)

Անհետ կորած զինծառայողների ծնողների ակցիան կառավարության դիմաց (ուղիղ)

20 Հուլիս 2026 12:40
Բախումներ Բուենոս Այրեսում՝ Արգենտինայի պարտությունից հետո

Բախումներ Բուենոս Այրեսում՝ Արգենտինայի պարտությունից հետո

20 Հուլիս 2026 12:35
Brent-ի գինը գերազանցել է 90 դոլարն ԱՄՆ-Իրան հակամարտության սրման ֆոնին

Brent-ի գինը գերազանցել է 90 դոլարն ԱՄՆ-Իրան հակամարտության սրման ֆոնին

20 Հուլիս 2026 12:26
ԱՄՆ-ն պատրաստվում է Իրանի դեմ ավելի լայնածավալ պատերազմի

ԱՄՆ-ն պատրաստվում է Իրանի դեմ ավելի լայնածավալ պատերազմի

20 Հուլիս 2026 12:07
Իսպանիան 2-րդ անգամ դարձել է ֆուտբոլի աշխարհի չեմպիոն

Իսպանիան 2-րդ անգամ դարձել է ֆուտբոլի աշխարհի չեմպիոն

20 Հուլիս 2026 11:28
Հայտնի են 23-րդ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հաղթողները

Հայտնի են 23-րդ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հաղթողները

20 Հուլիս 2026 11:23
В Армении началась агитационная кампания перед парламентскими выборами

Արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացիները կոչ են արել չզրկել իրենց ընտրելու իրավունքից

20 Հուլիս 2026 10:49
Ի՞նչ եղանակ է սպասվում Հայաստանում մարտ ամսին․ Սուրենյանը ներկայացրել է կանխատեսումները

Առաջիկայում գտնվելու ենք տաք հոսանքների ազդեցության ներքո․ Սուրենյան

20 Հուլիս 2026 10:32
Защита Баграта Галстаняна ходатайствовала о его участии в собрании епископов ААЦ
Իրավունք

ՄԱԿ-ի սպասվող եզրակացությունը կարող է հանգեցնել «Սրբազան շարժման» գործի կարճմանը

20 Հուլիս 2026 19:19

«Սրբազան շարժման» մասնակիցների վերաբերյալ քրեական գործը կարող է կարճվել ՄԱԿ-ի հակաահաբեկչության հարցերով հատուկ զեկուցող Բեն Սաուլի սպասվող եզրակացությունից հետո, հայտնել...

Read moreDetails
Առողջություն

Ջրի 14 նմուշառման կետերից 3-ում արձանագրվել են շեղումներ․ ՀՎԿԱԿ

20 Հուլիս 2026 18:37

Բյուրեղավան համայնքում արձանագրված աղիքային վարակների դեպքերի վերաբերյալ ջրի 14 նմուշառման կետերից 3-ում արձանագրվել են շեղումներ, հայտնել է ՀՀ առողջապահության նախարարության...

Read moreDetails
Xosum
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2026 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ