Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ներկայացուցիչ Օմեր Չելիքը հայտարարել է, որ որոշ պետություններ և հայկական սփյուռքը «սաբոտաժի փորձեր են անում» Երևանի և Անկարայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ:
Ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները, Չելիքը հայտարարել է, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցությունները կարևոր են, «եթե հակառակ կողմը զսպի իր խոսքը»: ԱԶԿ-ի ներկայացուցչի խոսքով՝ «որոշ պետություններ և հայկական սփյուռքը սաբոտաժի փորձեր են ձեռնարկում՝ Հայաստանին իրենց ազդեցության տակ պահելու համար»:
Ավելի վաղ Armenia Today-ը տեղեկացրել էր, որ թուրք-հայկական հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ, դեսպան Սերդար Քըլըչն այցելել է Հայաստանի հետ սահմանին գտնվող Կարս և Անի քաղաքներ։





































