Սև ծովում չորս հնդիկ նավաստիներով առևտրային նավի վրա հարձակումից հետո Հնդկաստանի ԱԳՆ-ն կանչել է Ուկրաինայի դեսպանին, հայտնում է Indian Express-ը։
Հնդկաստանի արտաքին գործերի նախարարությունը նաև նախազգուշացրել է երկրի քաղաքացիներին՝ հակամարտության գոտիներով անցնող առևտրային նավերում աշխատանքի առաջարկներ ընդունելուց առաջ մանրակրկիտ գնահատել անվտանգային ռիսկերը։
Հուլիսի 25-ին Իրանի ԱԳՆ-ն ևս մեղադրել էր Ուկրաինային իրանական նավի վրա հարձակման համար՝ հայտնելով, որ հարվածի հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս մեկը՝ վիրավորվել։ Թեհրանը տեղի ունեցածն անվանել էր միջազգային իրավունքի խախտում և Կիևին մեղադրել հակամարտության էսկալացիայի մեջ։
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Ռուսաստանի իր պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել էր, որ Կասպից ծովում իրանական առևտրային նավի վրա Ուկրաինայի հարձակումն անպատասխան չի մնա




































