Իրանի Մակու քաղաքի մոտ գտնվող Սուրբ Թադեի վանքում տեղի ունեցած ուխտագնացությանը մասնակցել է ավելի քան 3000 հայ, հայտնել է Հայաստանում Իրանի դեսպանատունը։
Նշվում է, որ 72-րդ ամենամյա ուխտագնացությանը և Սուրբ պատարագի արարողությանը հուլիսի 16-18-ը մասնակցել է ավելի քան 3000 հայ՝ Իրանից և աշխարհի տարբեր երկրներից:
Սուրբ Թադեի վանքը քրիստոնեական աշխարհի ամենահին եկեղեցիներից մեկն է:
Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ Սրբազան Չիֆթճյանն այս արարողության պատգամը համարել է Իրանում և ամբողջ աշխարհում խաղաղության ու անդորրի մաղթանք:
Սուրբ Թադեոսը Քրիստոսի առաքյալներից էր, ով քրիստոնեություն քարոզելու նպատակով ժամանել էր վանքի տեղակայման վայր և հենց այստեղ էլ թաղված է:




































