Իրանի նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հուղարկավորության և հրաժեշտի արարողությունը տեղի կունենա հուլիսի 4-9-ը, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով IRIB հեռուստաալիքին։
Հեռարձակողի տվյալներով՝ հրաժեշտի արարողությունը տեղի կունենա Թեհրանի Խոմեյնիի անվան Մեծ մզկիթում հուլիսի 4-ին և 5-ին: Հուղարկավորման արարողությունը նախատեսված է Թեհրանում հուլիսի 6-ին, իսկ Ղոմում՝ հուլիսի 7-ին: Հուղարկավորությունը տեղի կունենա հուլիսի 9-ին՝ Խամենեիի հայրենի Մաշհադ քաղաքում:
Խամենեին մահացել էր փետրվարի 28-ին՝ Իրանի վրա Իսրայելի և ԱՄՆ-ի հարձակման հետևանքով:





































