«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի տեղեկացմամբ՝ անբարենպաստ եղանակային պայմանների և ուժեղ կայծակի հետևանքով վթարվել է Ալագյազ 35/10 կՎ ենթակայանի ուժային տրանսֆորմատորը։
Արդյունքում՝ առանց էլեկտրամատակարարման են մնացել Ռիա Թազա, Միրաք, Մելիք, Միջնատուն, Սիփան, Ավշեն, Ալագյազ, Գեղարոտ, Ծիլքար, Լեռնապար և Ջամշլու գյուղերը։
ՀԷՑ-ից հայտնել են, որ այսօր առավոտյան ժամը 06:00-ից սկսվել են վնասված տրանսֆորմատորի փոխարինման աշխատանքները։
Ընկերության տվյալներով՝ աշխատանքների ավարտից հետո էլեկտրամատակարարումը կվերականգնվի հնարավորինս սեղմ ժամկետում՝ առաջիկա ժամերի ընթացքում։






































